ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոլենբեկ. իսլամական գետտո Բելգիայի սրտում

sputniknews.com

Մոլենբեկը, որ Եվրոպայում ջիհադիստական գործունեության օջախ է հանդիսանում, մեկն է Բրյուսելի տասնինը քաղաքային շրջաններից:

Դեռևս արդյունաբերական հեղափոխության շրջանում Բելգիայի մայրաքաղաքի այս հատվածը հայտնի էր որպես «Փոքրիկ Մանչեսթեր»՝ իր բազմաթիվ գործարանների և պահեստների պատճառով, որոնք հիմնադրվում էին նորակառույց ջրուղիների կողքին:

Այսօր, սակայն, Մոլենբեկին ավելի համապատասխանում է «Փոքրիկ Մարոկկո» անվանումը: Անցնելով դեպի Մոլենբեկ տանող կամուրջը՝ թվում է, թե հեռացել եք Եվրոպայից և մուտք եք գործել ինչ-որ մերձավորարևելյան կամ աֆրիկական գետտո:

Շատ խանութների պաստառներ այստեղ արաբերենով են գրված: Հենց կենտրոնում գործում է լրիվ արաբական ոճով բաց շուկա: Իսկ կանայք այստեղ չադրաներ ու փարանջաներ են կրում, ինչպես իրենց հայրենի երկրներում կկրեին:

Տարածքը, որն առավել խիտ բնակեցվածներից մեկն է երկրում, 2013 թ.-ին ունեցել է տղամարդկանց գործազրկության ամենաբարձր 29 տոկոսը՝ համեմատած մնացյալ Բելգիայում առկա 22%-ի: Բնակչության ավելի քան 25 տոկոսը մուսուլման է, որոնցից շատերը ներգաղթյալներ են Հյուսիսային Աֆրիկայից և Թուրքիայից: Մոլենբեկում կա 22 մզկիթ, ինչն ավելի քան չորս անգամ շատ է շրջանի եկեղեցիներից: Մզկիթներից մի քանիսն էլ ծառայում են որպես ծայրահեղականների մշտական հավաքատեղիներ:

Բելգիան այժմ նաև առավելագույն թվով իսլամիստներ արտահանողն է Սիրիա: Բանն այն է, որ ավելի քան 440 բելգիացի քաղաքացի է մեկնել մասնակցելու սիրիական պատերազմին: 

Մոլենբեկի քաղաքապետ Ֆրանսուազ Շեպմանն այս առիթով մտահոգություն է հայտնել, որ Սիրիա մեկնածները վերադարձից հետո սկսում են ռազմական գործ սովորեցնել Բելգիայի շատ ուրիշ քաղաքացիների, ինչը բավական վտանգավոր է:

Հիշեցնենք, որ Մոլենբեկն էլ ավելի հայտնի է դարձել նախորդ տարվա նոյեմբերի 13-ի իրադարձություններից հետո: Փարիզի հարձակումների արդյունքում այս շրջանն անմիջապես հայտնվել է միջազգային ուշադրության կենտրոնում: Բելգիական իշխանություններն իրականացրել են որոնման աշխատանքներ և ահաբեկչության կազմակերպման կասկածյալներից երկու հոգու ձերբակալել են հենց Մոլենբեկում:

այլ նյութեր այս թեմայով

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: