Հետադիմում է ոչ միայն ադրբեջանական տնտեսությունը, այլ նաև վերջինս փրկելու մեթոդները
Նավթի համաշխարհային գների անկումը հարևան Ադրբեջանում տարեսկզբից իսկական տնտեսական աղետի պատճառ դարձավ: Մեկ անգամ չենք նշել, որ գլխավոր մեղավորն այդ երկրում ստեղծված ծայրահեղ դրության ոչ այնքան նավթի գները էին, որքան ողջ 2015թ. ընթացքում երկիրն ու ազգային արժույթը արհեստականորեն բարձր մակարդակի վրա պահելու փորձերը: Դա այն դեպքում, երբ նավթ արդյունահանող բոլոր երկրներում այդ նույն ընթացքում պարբերաբար նկատվում էին անկումներ: Ադրբեջանական իշխանությունները, հավանաբար, չսպասելով նավթի գների այսօրինակ անկման, կարծում էին, որ հնարավոր է ստեղծված «փուչիկներով» պահել երկիրը, մինչև իրավիճակը կկարգավորվի: Սակայն, եղավ այն, ինչ եղավ, և Ադրբեջանական իշխանություններն այսօր հայտնվել են խուճապի մեջ: Խուճապ, որն արտահայտվում է վերջին օրերին իրար հաջորդող խստացվող գործողություններով, ընդհուպ մինչև փոխանակային կետերի փակումով:
Այդ գործողությունների համատեքստում օրերս հայտնի դարձավ, որ ադրբեջանական վերնախավն անցել է նոր ռազմավարության՝ պետության անմիջական միջամտությամբ իրավիճակը վերահսկելու համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ադրբեջանական ԿԲ կողմից դոլարային վարկերից փոխարժեքի տարբերությունների փոխհատուցման մասին: Ավելին, ընթանում է որոշ պետական կառույցների վերամիավորման գործընթացներ: Օրինակ՝ Իլհամ Ալիևի կողմից որոշում է ստորագրվել Պետական գնումների գործակալությունը լիկվիդացնելու և կառույցի իրավասությունները Հակամրցակցային քաղաքականության պետական ծառայությանը փոխանցելու մասին: Մասնագետ պետք չէ լինել՝ հասկանալու համար, որ նմանօրինակ միջոցառումներն արվում են ծախսերի խնայողության համար, մինչդեռ, ադրբեջական Միլի Մեջլիսի պատգամավորներից մեկի հավաստմամբ, սա «կմեծացնի տնտեսության կառավարման արդյունավետությունը»՝ փաստելով, որ սա ընդունված պրակտիկա է եղել 20-րդ դարի կեսերին:
Ադրբեջանական տնտեսությունը փրկելու միտված գործողություններից է նաև Ալիևի կողմից հունվարի 18-ին տրված որոշ հրահանգներ՝ ուղղված նավթային ապրանքների արտահանման խթանմանը: Դրանց շարքում է գյուղատնտեսական և վերմշակվող ապրանքների արտահանման խթանումը, երկրում պոտենցիալ արտահանման ուղիների փնտրման լոգիստիկայի ներկայացումը երեք ամսվա ընթացքում, ինչպես նաև՝ Made in Azerbaidjan բրենդի խթանումը արտահնվող շուկաներում: Ալիևի նման հավակնոտ ծրագրերը կարող էին լրջության տարր պարունակել, եթե միայն իրավիճակը երկրում չլիներ այնպիսին, ինչպիսին հիմա է, քանի որ, եթե ադրբեջանական բրենդի խթանման ականատես չլինենք բարենպաստ պայմաններում, այս իրավիճակում հազիվ թե դա ստացվի:
Պետական միջամտությունն, անշուշտ, ճգնաժամային իրավիճակներում անխուսափելի է, սակայն, եթե Ադրբեջանը հույս է դրել 20-րդ դարի կեսերին իրականացված ու հաջողություն բերած պրակտիկայի վրա, շուտափույթ վերականգնման լուրեր այդ երկրից չենք ստանա:
այլ նյութեր այս թեմայով
- BRICS-ը մեծացնում է Արևմուտքին հակազդման պոտենցիալը նայած արևմտյան լրահոսում ու փորձագիտական շրջանակներում նկատվում է թերահավատություն կառույցի և դրա ընդլայնման...
- TikTok-ը զբաղվելու է չինական շուկայում իրանական արտադրանքը ներկայացնելով Բիզնեսմենը նշել է, որ Douyin-ի և MIMT-ի միջև գործընկերային նախագծի հիմնական նպատակը չինական շուկայում իրանական արտահանողների...
- Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում Արդյո՞ք աշխարհի առաջատարը կբախվի նման խնդրի...
- Նավթի առաջարկը կնվազի. սպասումներ համաշխարհային տնտեսությունում Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս գործընթացն ու ինչպիսի՞ սպասումներ է ձևավորում համաշխարհային տնտեսությունում:
- ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին Դաշինքի երկրներն այս որոշումը համարել են կանխարգելիչ միջոց՝ շուկայի կայունությունը պահպանելու համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 20%
Քամի՝ 3,09 կմ/ժ