ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Փարիզում քննարկվել է սոցկայքերում ԻՊ-ի դեմ պայքարը

Փարիզում հակաահաբեկչական կոալիցիայի առաջատար երկրների պաշտպանության նախարարների քննարկման գլխավոր թեմաներից մեկը եղել է սոցկայքերում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը հակաազդելը։ Այդ մասին հայտնել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Մարիս Փեյնը: Ավստրալիայից բացի, հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների և Իտալիայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները, տեղեկացնում է ТАСС-ը։

Փեյնը խոստովանել է, որ Ավստրալիան և կոալիցիայի այլ մասնակից երկրներ մինչ օրս չափազանց դանդաղ են արձագանքում քարոզչական արշավին, որը սկսել են ԻՊ-ի գրոհայինները սոցկայքերում:

«Ժամանակակից պայմաններում ռազմական արշավը տարվում է ոչ միայն մարտի դաշտում, այլև այլ ճակատներում, այդ թվում` սոցկայքերում: Որպես առաջատար այդ առումով Մեծ Բրիտանիան է, և մենք բոլորս պատրաստակամություն ենք հայտնել օգնել նրան»,- ասել է ավստրալացի նախարարը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    14 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: