ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հնդկաստան՝ նախագծելով նոր բարեփոխումների ուղին

Մի միջավայրում, որտեղ տնտեսական աճը համեստ է, Հնդկաստանն այսօր պայծառ շողում է համաշխարհային տնտեսությունների կողքին: Արժույթի միջազգային հիմնադրամն (ԱՄՀ) իր զեկույցում 2015 թ.-ին Հնդկաստանի համար 7,3% աճ է կանխատեսում, որը 2016թ.-ին կբարձրանա 7,5% -ի: 2015 թ. նոյեմբերի 12-ի իր զեկույցում ԱՄՀ-ն հայտարարել է, որ չնայած զարգացող տնտեսության աճը մնում է փխրուն և կարող է խախտվել նվազող ապրանքային գների, իջեցված կապիտալի հոսքերի և ֆինանսական շուկայի բարձր փոփոխականության մթնոլորտում, Հնդկաստանի աճը կշահի վերջին բարեփոխումների քաղաքականության, հետևողական ներդրումային ավելացումների, և ցածր գների շնորհիվ: Moody's-ի վարկանիշները վերանայեցին Հնդկաստանի ինքնիշխան վարկանիշի հեռանկարը՝ «կայուն»-ից որակելով «դրական»:

Օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքերը 2014-2015թթ. ընթացքում հասել են 44 մլրդ ԱՄՆ դոլարի: ՕՈՒՆ նաև առաջին անգամ յոթ տարվա ընթացքում գերազանցել է ընթացիկ հաշվի դեֆիցիտը: Կառավարության շարունակական ջանքերն ուղղված ՕՈՒՆ ազատականացմանը կշարունակեն օգնել ՕՈՒՆ հոսքերին: Նախկինում չարված ներդրումների համար լավագույն ուղղությունների վարկանիշային աղյուսակում (չափվում է ըստ գնահատված կապիտալի ծախսերի) Լոնդոնի Ֆայնենշըլ Թայմզը 2015 թ. առաջին կիսամյակում Հնդկաստանին թիվ մեկ տեղն է հատկացրել ներգրավված մոտավորապես 31 մլրդ ԱՄՆ դոլարով, ինչը 3 մլրդ ԱՄՆ դոլարով ավելի է քան Չինաստանը և 4 մլրդ ԱՄՆ դոլարով՝ քան ԱՄՆ:

Վարչական բարեփոխումները, հաստատման գործընթացների պարզեցումը, այդ թվում առցանց նախագծերի հաստատումը և բնապահպանական ծրագրերի թույլտվության ընթացակարգերի պարզեցումը կբարելավեն բիզնես տրամադրությունները և կհեշտացնեն գործարարությամբ զբաղվելը Հնդկաստանում: Կառավարությանն առընթեր Ծրագրի Մոնիտորինգի Խումբը (ԾՄԽ) վերանայում է 451 միլիարդ ԱՄՆ դոլար արժողությամբ 704 նախագծեր, որոնք թույլտվություն չեն ստացել այնպիսի դժվարությունների պատճառով, ինչպիսիք են վառելիքի պակասը, բնապահպանական թույլտվությունները և ներդրումների հետ մեկտեղ հողի ձեռքբերումը:  Առ այսօր ԾՄԽ  հաստատել է 411 նախագծեր  253 մլրդ ԱՄՆ դոլար ներդրումներով:  Կառավարությունը սահմանել է 2016 թ. որպես հավակնոտ վերջնաժամկետ Ապրանքների և Ծառայությունների հարկը (ԱԾՀ) կիրառելու համար: Նախագծվել է հստակ ճանապարհային քարտեզ 4 տարիների ընթացքում իջեցնելու կորպորատիվ հարկը 30% -ից մինչեւ 25% -ի:

Կառավարության այլ առաջադեմ նախաձեռնություններից են բանկերի կողմից առաջնային հրապարակային տեղաբաշխումներ  (IPO)/ հաջորդող հրապարակային տեղաբաշխումներ (FPO) իրականացնելը, որպեսզի ավելի շատ  դրամական միջոցներ ներգրավեն, քանի դեռ պետական բաժնեմասը մնում է 52% կամ ավելի: Հավանություն է տրվում անշարժ գույքի և ենթակառուցվածքների ներդրումային տրեստին՝ հարկային արտոնություններով: Կառավարությունը հավանություն է տալիս 100 խելացի քաղաքների ծրագրին: Առաջարկվել է ծախսել 130 մլրդ. ԱՄՆ դոլար երկաթուղային համակարգում հինգ տարիների ընթացքում արագընթաց գնացքների և այլ սխեմաների ստեղծման համար: Ածխահանքերի աճուրդի երկու փուլ հաջողությամբ ավարտվել են, հաջորդներն սպասում են իրենց հերթին:   Հանքարդյունաբերության ոլորտի փակուղին ավարտվեց կարգավորման և զարգացման նոր օրինագծի ընդունմամբ: Հեռահաղորդակցության սպեկտրի շարժական հեռախոսակապի և լայնաշերտ ինտերնետի աճուրդները ևս հաջողությամբ են պսակվել: Իրականացվում են մեկ-պատուհանի ձևակերպումներ պողպատի, ածուխի և էլեկտրաէներգիայի ծրագրերի համար:

Պարզեցվում է արտաքին ֆոնդի եկամուտների հարկային դաշտը, որոնց ֆոնդի կառավարիչների գտնվում են Հնդկաստանում, ինչպես նաև ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ հարկ վճարողների գնագոյացման փոխանցումը, և նվազագույն այլընտրանքային հարկի հետահայաց տուգանքը վերացնելը, ինչն ազդում է արտասահմանյան ֆոնդերի վրա:

2015թ. նոյեմբերին կառավարությունը հաստատել է երաշխավորման  ծրագիր պետական սեփականություն հանդիսացող էներգիայի Բաշխիչ Ընկերությունների համար (ԲԸ): Սա կարող է արմատապես փոխել Հնդկաստանի էներգետիկայի ոլորտը, ինչպես նաև նվազեցնել անձնական հաշիվների բեռը, որոնցով վարկեր են վերցրվել ֆինանսապես անապահով ծառայության համար:

Փրկարար ծրագիրը, որը կոչվում է Ujwal Discom Assurance Yojna (uday), պարտադրված չէ, պետք է իրականանա եռակողմ հուշագրի ստորագրման միջոցով (Էներգետիկայի նախարարության, շահագրգիռ նահանգի կառավարության  և ԲԸ-ի միջև): Այն ձգտում է հարցերի լուծում գտնել պետական ԲԸ-ների համար և հավասարապես  հզորացնել նրանց առաջիկա 2-3 տարիների ընթացքում:

2015թ. նոյեմբերին կառավարության կողմից պայմանագրեր կնքվեցին երկու լոկոմոտիվ գործարաններ հիմնելու համար: Այդ պայմանագրերը առաջիններն էին և ամենամեծերը, որոնք հանձնվեցին օտարերկրյա ընկերությունների, քանի որ Հնդկաստանն անցյալ տարի թույլատրեց 100% ՕՈՒՆ երկաթուղային ոլորտում: General Electric Co. (GE) կկառուցի դիզելային լոկոմոտիվի գործարան և Alstom SA կստեղծի էլեկտրական լոկոմոտիվը Բիհար նահանգում: Գործարանների նախնական արժեքը համապատասխանաբար կկազմի շուրջ 2.052 կրոր ռուպի և 1.294 կրոր ռուպի: Երկու ծրագրերի արդյունքում առաջիկա տաս տարում կարտադրվեն 1000 դիզելային լոկոմոտիվներ և 800 էլեկտրական լոկոմոտիվներ, որոնց միասնական արժեքը կկազմի 40,000 կրոր ռուպի: Երկաթուղին կունենա 26% բաժնեմաս և կտրամադրի տարածքը, իսկ արտասահմանյան ընկերությունները կունենան 74% մասնաբաժին յուրաքանչյուր գործարանում: Գործարանները պատրաստ կլինեն 3 տարվա ընթացքում, իսկ  լոկոմոտիվների արտադրության համար օգտագործվող մասերի 80% -ը ձեռք կբերվի տեղում:

Միջնաժամկետ աճի հեռանկարները նույնպես բարելավվել են ածուխի և հանքարդյունաբերական գործունեության թույլտվությանն ուղղված վերջին նախաձեռնությունների քաղաքականության, ՕՈՒՆ սահմանների ազատականացման (100% երկաթուղիների, 49% ապահովագրություն, և 49% - պաշտպանություն ոլորտում, մի նախազգուշացումով, որ պաշտպանության ոլորտի ՕՈՒՆ-ի կարող է հասնել մինչև 100%, ինչպես նաև վերահսկողությունը վերապահված կլինի Հնդկաստանի ՀՁ գործընկերոջը, ինչը կհաստատվի կառավարության կողմից) և ենթակառուցվածքների ոլորտում  հանրային ներդրումների նորացված հոսքի արդյունքում, ինչը կօգնի բարելավել ներդրումային միջավայրը: Երկրում ներդրումային միջավայրը խթանելու համար կառավարությանը 2015թ. նոյեմբերի 10-ին ավելի պարզեցրեց ՕՈՒՆ նորմերը 15 ոլորտներում:  Որոշ նոր ՕՈՒՆ նորմերից են՝ բանկային ոլորտի կոմպոզիտային ՕՈՒՆ բարձրացրել է 74%, վերացվել է նվազագույն ներդրումային պարտավորությունը  և շինարարության ոլորտում  ՕՈՒՆ-ի համար տարածքի ամրագրումը, ՕՈՒՆ-ի սահմանաչափերը նորությունների և ընթացիկ հեռուստաալիքների և FM ռադիոների համար արդեն բարձրացրել է՝ հասնելով  26%-ից 49% -ի, ՕՈՒՆ-ի սահմանաչափերը տելեպորտների, DTH-ի, թվային մալուխային ցանցերի, բջջային հեռուստատեսություն համար բարձրացվել է 74% -ից մինչեւ 100%: Տարածաշրջանային օդային փոխադրումների ծառայություններում արդեն թույլատրվում է  մինչեւ 49% ՕՈՒՆ ավտոմատ երթուղու համար: Պաշտպանության ոլորտում թույլատրվում է մինչեւ 49% ՕՈՒՆ ավտոմատ երթուղու համար, իսկ 49%-ը գերազանցելու դեպքում հարցը կքննարկվի Օտարերկրյա ներդրումների խթանման խորհրդի կողմից: Օտարերկրյա ներդրումների խթանման խորհրդի հաստատման հնարավորություններն 3000 կրոր ռուպիից արդեն հասել են 5000 կրոր ռուպիի:  Տնտեսական հարցերով կառավարական հանձնաժողովը ՕՈՒՆ-ի վերաբերյալ որոծում կկայացնի միայն այն դեպքում, եթե այն ավտոմատ երթուղով չէ և անցնում է 5000 կրոր ռուպիի սահմանը:

Վերը նշված միջոցառումների արդյունքում, Հնդկաստանը 16 նիշով բարձրացել է և գրավում է համաշխարհային ցուցանիշի 55-րդ տեղը Համաշխարհային տնտեսական ֆորումի կազմած աշխարհի առավել մրցակցային տնտեսությունների ցանկում: Հնդկաստանի դիրքի բարձրացումն ընդգծում է երկրի տնտեսության վերականգնումը, երկրի ինստիտուտների մրցունակության և նրա մակրոտնտեսական միջավայրի բարելավումը: Ըստ Արտաքին քաղաքականություն տեղեկագրի ելակետային շահութաբերության ցուցանիշի, Հնդկաստանը վերջերս զբաղեցնում է թիվ 1 դիրքը 110 երկրների ցանկում՝ դարձնելով այն աշխարհի ամենացանկալի ներդրումային վայր: ԱՄՆ-ի Միջազգային Առևտրի Հանձնաժողովը իր «Հնդկաստանի առևտրի և ներդրումային քաղաքականության» 2014-15թ. զեկույցում նշել է, որ Հնդկաստանի կառավարությունը նշանակալի փոփոխություններ է կատարել՝ վերացնելու  առևտրի և ներդրումների խոչընդոտները: Ցեկույցում ընդգրկված ոլորտները, որտեղ զգալի փոփոխությունների քաղաքականություն է տարվել, ներառում են ՕՈՒՆ, սակագները և մաքսային ընթացակարգերը, ներքին սպառման և տեղայնացման պահանջները (մասնավորապես ՏՀՏ ապրանքների), ստանդարտները և տեխնիկական կանոնակարգերը:

Ըստ Համաշխարհային բանկի, Հնդկաստանն այժմ 189 երկրներից 130-րդն է՝ ըստ Բիզնեսով Զբաղվելու Դյուրինության: Այսպիսով Հնդկաստանը 12 նիշով ավելի է բարձրացել անցած տարվա իր բուն վարկանիշից և 4 նիշով՝ ըստ նոր մեթոդաբանության հիման վրա վերանայված ցուցակի վարկանիշի: Ըստ Համաշխարհային բանկի զեկույցի, Հնդկաստանում այսօր բիզնես բացելը տևում է 29 օր, ի տարբերություն 127 օրվա  2004թ.-ին: Ամենամեծ բարելավումը կատարվել է բիզնեսի համար էլեկտրաէներգիա մատակարարելու ոլորտում, որտեղ Հնդկաստանի վարկանիշը 2015 թ.-ի 99-րդ տեղից 2016 թ.-ին փոխվել է 70-ի: Հնդկաստանը փոքրամասնությունների ներդրողների պաշտպանության առումով 8-րդ տեղում է, 42-րդ տեղում՝ վարկ ստանալու առումով, սակայն շինարարության թույլտվության առումով շատ ցածր միավորներ ունի՝ 183-րդ տեղը 189 երկրներում: Հնդկաստանը քիչ միավորներ ունի նաև պայմանագրերի պարտադրման (178-րդ տեղ), հարկերի վճարման (157-րդ տեղ) և անվճարունակության լուծման (136-րդ տեղ) բնագավառներում:

Ապրանքների և ծառայությունների հարկի, առևտրային դատարանների ստեղծման, սնանկության օրենքը կիրառման, հարկման և կորպորատիվ օրենքի պարզեցման և մուտքի ելքի նորմերի դյուրացմանն ուղղված առաջընթաց քայլերը խթան կհանդիսանան Հնդկաստանի վարկանիշի բարձրացմանը 2016-17թթ.:

 

 

 

Հնդկաստանի Արտաքին Գործերի նախարարության 

Տեղեկատվության և հրապարակայնություն վարչություն

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: