ԵՐԵՎԱՆ 5 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ուկրաինայի Չեռնիգով քաղաքում Ցեղասպանության 100-ամյակին նվիրված խաչքար է տեղադրվել

Ուկրաինայի Չեռնիգով քաղաքում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված խաչքարի բացման արարողություն։

Խաչքարը տեղադրվել է Քրիստոսի ծննդյան եկեղեցու բակում։ Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Դավիթ Մկրտչյանը հայտնել է, որ միջոցառմանը մասնակցել են հայ և ուղղափառ հոգևորականության, տեղի հայկական համայնքի և քաղաքի ներկայացուցիչները։

Նշենք, որ Ցեղասպանության 100-ամյակը 2014-2015թթ. Ուկրաինայի հայերի միության գործունեության գերակա ուղղություններից է։ Միության նախագահ Վիլեն Շատվորյանի առաջարկով Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների համակարգման համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը զբաղվում է հիշատակի միջոցառումների կազմակերպմամբ։ Նախաձեռնվել են եկեղեցիների բակերում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանների տեղադրման աշխատանքներ, հայտնում էGenocide.org.ua-ն։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 52%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    5 C°
     
    20°   
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: