Իրանն առանց սանկցիաների. իրակա՞ն գնահատականներ, թե՞ չափազանցություն
Ինչպես հայտնի է, այս տարվա հունվարի 16-ին Իրանի նկատմամբ ամերիկյան ու եվրոպական սանկցիաները պաշտոնապես չեղարկվեցին: Միջազգային անցուդարձը, փորձագիտական գնահատականներն ու կանխատեսումները կապվեցին հենց իրանական տնտեսության՝ համաշխարհային շուկա վերադարձի հետ: Գնահատականներն ու սպասումները տարբեր են՝ ելնելով այն հանգամանքից, թե ում որքան է ձեռնտու իրանական գործոնի առկայությունը համաշխարհային շուկայում:
Իրանը հակասական ազդեցություն կթողնի նավթի շուկայի վրա
Մինչ սակցիաների կիրառումը՝ 2012թ-ը, Իրանի նավթի արդյունահանման համախառն ծավալները կազմում էին օրվա ընթացքում 3.7 մլն բարել: Ներկայումս իրանական իշխանություններն արդեն կարգադրել են այդ թվին ավելացնել օրական 500 հազար բարել նավթ: Բնական է, որ սա նավթի շուկայում առկա առաջարկի ավելցուկի պայմաններում բացասաբար կազդի նավթի համախարհային գների վրա: Պետք է նշել, որ նման սպասումներով պայմանավորված բացասական հետևանքներ նավթի շուկան արդեն ապրել է: Դեռևս նախորդ տարվա վերջերից մինչ վերջին մի քանի օրերի ընթացքում նավթի գների շարունակական անկումն, ըստ էության, մասամբ նաև Իրանի կողմից արտահանման ծավալների աճի սպասման հետևանք էր: Հավանական է, որ նավթի գների ևս մեկ համեմատաբար մեծ անկման ալիք է սպասվում արդեն փաստացի արտահանման մեկնարկի հետ կապված: Հենց այդ ժամանակ՝ հավանաբար գարնանը, նավթի գինը մեկ բարելի դիմաց կմոտենա կանխատեսված 20 դոլարի շեմին: Սա կլինի նավթի շուկայում տրամադրությունների սրման վերջին ակորդը, որից հետո շուկան կենթարկվի ինքնակարգավորման, կամ, ինչը ևս հավանական է, կենթարկվի ՕՊԵԿ-ի կարգավորմանը՝ մասնավորապես անդամ երկրների կողմից արդյունահանման ծավալների շուրջ պայմանավորվածության տեսքով:
Մյուս կողմից Իրանի մուտքը շուկա պետք չէ դիտարկել զուտ բացասական տեսանկյունից: Նավթ արդյունահանող երկրները վերջին գնանկումների արդյունքում դարձել են համաշխարհային տնտեսության խոցելի խմբերը: Դա պայմանավորված է մի շարք գործոններով՝ բյուջեի հաշվարկներով, երկրների եկամտաբերության կտրուկ անկմամբ, այդ երկրների ներսում ինֆլյացիոն երևույթներով, այդ երկրներից կապիտալի արտահոսքի առկայությամբ, որոնք, ի վերջո, հարվածում են համաշխարհային տնտեսության ակտիվության ցուցանիշներին: Այլ է իրավիճակն Իրանի դեպքում, որի համար նախորդ չորս տարիներն այնքան էլ «նավթային» չէին, ուստի ներկայիս նավթի գնանկումն այն ազդեցությունը չունի իրանական տնտեսությանը, ինչ մյուսների դեպքում: Դա նշանակում է, որ նավթի լրացուցիչ պաշարների հետ մեկտեղ շուկա է մուտք գործում կայուն տնտեսություն, ինչն ավելի քան անհրաժեշտ է նավթի խիստ խոցելի համաշխարհային շուկայում հավասարակշռություն պահովելու տեսանկյունից:
Իրանը՝ համաշխարհային ֆինանսական շուկայի խթան
Սանկցիաների չեղարկումը ենթադրում է Իրանի մուտքը միջազգային վճարահաշվարկային համակարգեր:
Բնական է, որ հանդես գալով համաշխարհային առևտրի խաղացող, Իրանին անհրաժեշտ կլինի միջազգային վճարահաշվարկային պարտավորությունների իրականացման մեխանիզմներին մասնակցությունը: Իրանը, հավանաբար, արդեն շուտով կմիանա SWIFT համակարգին: Սա նշանակում է, որ ֆինանսական համաշխարհային ցանցում կհայտնվի կայուն մասնակից, ով անհավասարակշռության ալիքը հանդարտեցնողի դերում կարող է հանդես գալ:
Դիվերսիֆիկացիոն նոր հնարավորություններ
Իրանի մուտքը համաշխարհային շուկա ստեղծում է արդյունավետ դիվերսիֆիկացիայի նոր հնարավորություններ: Իր մոտ 80 միլիոնանոց շուկայով Իրանը կարող է լավ այլընտրանք հանդիսանալ մի քանի ուղղություններով: Նախ Ռուսաստան-Արևմուտք փոխգործակցության ներկայիս փակուղու առկայությունը «տնտեսական կոնֆլիկտի» երկու կողմերին էլ դիվերսիֆիկացիայի անհրաժեշտության առաջ է կանգնեցրել: Իրանն այս համատեքստում կարող է մեկ զարկով երկու նապաստակ որսացողի դերում հանդես գալ՝ դառնալով և՛ ռուսական, և՛ եվրոպական շուկաներում ազատ թողնված տիրույթները լրացնողը: Հասկանալի է, որ որքան էլ ստեղծված իրավիճակը նպաստավոր է հենց Իրանի համար, վերջինիս պոտենցիալի օգտագործման շահագրգռությունն ավելի շատ մյուսների կողմից է:
Իրանը հանդես է գալիս նաև՝ որպես օտարերկրյա ներդրումների ազատ դաշտ: Բնական է, որ համաշխարհային տնտեսության ներկայիս պայմաններում, որտեղ անկման ցուցանիշն է բռնել նաև ամենակայուն աճ ցույց տվող չինական տնտեսությունը, միջազգային կապիտալի արտահոսքը կայուն տնտեսություն կլինի բավականին արագ: Իրանն այս առումով հենց այդ կայուն տնտեսությունն է հաշվի առնելով այն հանգամանքը, որ լինելով սանկցիաների ներքո, Իրանական տնտեսությունը զերծ է մնացել նաև վերջին տարիների վայրիվերումներից: ՀԲ կանխատեսումների համաձայն, դեպի Իրան ՕՈՒՆ-երի ծավալները կաճեն 3-3.5 մլրդ դոլարով:
Պետք է նշել, որ այս առումով շարժ արդեն նկատվում է. աշխարհահռչակ ավտոարտադրող Daimler-ն արդեն հայտնել է իրանական շուկա վերադառնալու մասին, իսկ BMW և Volkswagen ընկերությունը սպասում են իրավիճակի գնահատականներին: Ռուսական Ավտովազ, Գազ և Կամազ ընկերությունները նույնպես Իրանում գործարաններ հիմնելու շուրջ բանակցություններ են վարում:
Իրանը շատ բարենպաստ շուկա է ինքնաթիռների համար: Այս առումով Իրանի նկատմամբ մեծացել են եվրոպական ու ռուսական շուկաների հետաքրքրությունները:
Պետք է նաև հաշվի առնել, որ վերջին տարիների ընթացքում Իրանը զարգացրել է նաև իր ներքին տնտեսական ենթակառուցվածքները, և եթե նախկինում աշխարհին հայտնի էին միայն նավթարդյունաբերական արտադրությունն, ապա Իրանն այսօր կարող է հանդես գալ նաև մի շարք այլ ոլորտային ապրանքներով:
Իրանն այսօր համարվում է համաշխարհային շուկայի դերակատարների համար բավական գրավիչ անկյուն ու այստեղ պետք է նշել, որ Իրանի հետ մեկտեղ, բավական բարենպաստ պայմաններում են հայտնվում հարևանությամբ ու Իրանի հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ գտնվող երկրները, որոնց շարքում առավել աչքի է ընկնում Հայաստանը՝ որպես սանկցիաների կիրառման ընթացքում Իրանի հետ բարեկամական հարաբերությունները պահպանած տարածաշրջանի միակ երկիրը:
այլ նյութեր այս թեմայով
- BRICS-ը մեծացնում է Արևմուտքին հակազդման պոտենցիալը նայած արևմտյան լրահոսում ու փորձագիտական շրջանակներում նկատվում է թերահավատություն կառույցի և դրա ընդլայնման...
- TikTok-ը զբաղվելու է չինական շուկայում իրանական արտադրանքը ներկայացնելով Բիզնեսմենը նշել է, որ Douyin-ի և MIMT-ի միջև գործընկերային նախագծի հիմնական նպատակը չինական շուկայում իրանական արտահանողների...
- Դեֆոլտից հետո՝ ռեցեսիա. բացասական սպասումներ ԱՄՆ տնտեսությունում Արդյո՞ք աշխարհի առաջատարը կբախվի նման խնդրի...
- Նավթի առաջարկը կնվազի. սպասումներ համաշխարհային տնտեսությունում Ի՞նչ առանձնահատկություններ ունի այս գործընթացն ու ինչպիսի՞ սպասումներ է ձևավորում համաշխարհային տնտեսությունում:
- ՕՊԵԿ+-ը համաձայնել է կրճատել նավթի արդյունահանումը 2024 թվականին Դաշինքի երկրներն այս որոշումը համարել են կանխարգելիչ միջոց՝ շուկայի կայունությունը պահպանելու համար։
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ 27%
Քամի՝ 0 կմ/ժ