ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նավթ արդյունահանողներին պետք էր հասկանալ շուկայի ճկունության մակարդակը

http://finobzor.ru/show-4930-kotirovki-na-neft-nachali-padenie-posle-rezkogo-rosta.html

Վերջին երկու օրերի ընթացքում նավթի համաշխարհային գներն աճ արձանագրեցին: Հունվարի 28-ի դրությամբ Brent տեսակի նավթի գինը հասավ 33.4 դոլար/բարելի, այն դեպքում, երբ ընդամենը հունվարի 25-ի դրությամբ նույն տեսակի գինը չէր գերազացնում 30 դոլար/բարելի շեմը: Գների կարելի է ասել նմանօրինակ անսպասելի աճը պայմանավորված էր ոչ ավել, ոչ պակաս շրջանառվող այն լուրերով, թե ՕՊԵԿ-ի և ՌԴ-ի միջև փետրվարին ընթանալու են բանակցություններ՝ արդյունահանման քանակի կրճատման շուրջ: Չնայած այն հանգամանքին, որ լուրը շրջանառվեց ընդամենը մեկ օր, ինչից հետո շատ արագ հերքվեց, նավթի գները փոքր ինչ բարձրացան և, կարծես թե, առայժմ պահպանում են կայունություն: Ի՞նչ կատարվեց և ի՞նչն էր նման աղմուկի իրական նպատակը:

Երեկ՝ հունվարի 28-ին, ՌԴ Էներգետիայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտարարեց, որ ՕՊԵԿ-ի կողմից ՌԴ հրավեր է ստացել մասնակցելու փետրվարին կայանալիք նիստին՝ նավթի արդյունահանման կրճատման շուրջ համաձայնություն ձեռք բերելու նպատակով: Ըստ նրա, նախաձեռնությունը Սաուդյան Արաբիայինն ու Վենեսուելայինն էր: Լուրը հայտնելիս, Նովակը նշել է նաև նմանատիպ բանակցություններին ՌԴ մասնակցելու պատրաստակամության մասին: Հենց այս լուրի շնորհիվ նավթի գները բարձրացան և, չնայած ՕՊԵԿ-ի պատվիրակների կողմից լուրը շատ արագ հերքվեց, նավթի գներն, ինչպես արդեն ասացինք, պահպանեցին որոշակի կայունություն:

Հասկանալու համար, թե որն էր նմանատիպ լուրի՝ մեդիադաշտ գցելու նպատակը, փորձենք հարցին մոտենալ երկու տեսանկյունից: Նախ նավթ արդյունահանող երկրների մոտ կա արդեն հստակ գիտակցում, որ նավթի գների շարունակական անկումը կարող է հանգեցնել նրանցից յուրաքանչյուրի համար անդառնալի կորուստների և այդ գիտակցումը, որն արդեն իսկ դրական է նավթի համաշխարհային շուկայում ստեղծված իրավիճակը շտկելու տեսանյուկից, պետք էր հասցնել հասցեատիրոջը:  Իսկ հասցեատերն, ինչպես միշտ, ամենազգայուն ու ամենաարագ արձագանք տվող արժեթղթերի շուկան է, որտեղ նավթի ֆյուչերսների գներով էլ պայմանավորվում են նավթի գները:

Մյուս կողմից, նավթ արդյունահանող երկրների կողմից նմանատիպ հայտարարությունն այն էլ նման պաշտոնեական դիրքից չէր կարող հենց այնպես լինել ու մեր խորին համոզմամբ դա արված էր որոշակի ճշգրտումներ կատարելու համար: Մասնավորապես, խոսքը վերաբերում է նավթի գնային շուկայի ճկունությունն ու դրական փոփոխություններին արձագանքելու ադեկտավությունը պարզելուն: Փորձը ցույց տվեց, որ ընդամենը շրջանառվող խոսակցություններով կարելի է նավթի գինը բարձրացնել միանգամից երեք դոլարով, այսինքն՝ շուկան պատրաստ է դրական փոփոխության:

Նույն հաջողությամբ հարց է առաջանում, թե ինչու այն բանից հետո, երբ Նովակի հայտնած լուրը հերքվեց, նավթի գները նույն համամասնությամբ կրկին անկում չապրեցին: Այստեղ պատասխանը նույն ֆինանսական շուկայի արդեն ձևավորված «բնավորության» մեջ է՝ առաջացած ծուխն ինչ-որ տեղ առկա կրակի հետևանք ընկալելու սովորությամբ, ինչն այս դեպքում բացառված չէ:

Եթե փորձենք ամփոփել, ապա ստացվում է, որ մի կողմից ազդակներ տրվեցին, որ նավթ արդյունահանող երկրներն ի վերջո եկել են այն գիտակցման, որ գների շարունակական անկում թույլատրել չի կարելի, մյուս կողմից՝ ստուգվեց նավթի գնային վեկտորի ճկունությունը աճի գործոնների նկատմամբ:

Այս ամենում առավել հստակ է ՕՊԵԿ-ի փետրվարյան նստաշրջանի կազմակերպումըու այդ նստաշրջանին ՌԴ մասնակցությունը: Իսկ մնացյալ հարցերը բանակցությունների խնդիր են:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    13 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: