ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրացի իրավապաշտպանը դիմել է ՍԴ՝ միասեռական ամուսնություները ճանաչելու հայցով

© sputnik-georgia.ru

Փաստաբան և ԼԳԲՏ փոքրամասնության իրավապաշտպան Գեորգի Տատիշվիլին Վրաստանի Սահմանադրական դատարան հայց է ներկայացրել՝ պահանջելով ճանաչել միասեռական ամուսնություները: Նախատեսվում է, որ ՍԴ նիստը կկայանա առաջիկա երկու շաբաթվա ընթացքում, հայտնում է «Սպուտնիկ-Գրուզիան»:

«Ես Սահմանադրական դատարան հայց եմ ներկայացրել սեռական փոքրամասնությունների համատեղ կեցության օրենքի վերաբերյալ: Սա բավական բարդ գործընթաց է, սակայն միաժամանակ շատ կարևոր՝ հաշվի առնելով ներկայիս իրողությունները»,- լրագրողներին հայտնել է Գեորգի Տատիշվիլին:

Ըստ իրավապաշտպանի՝ դատարանը կարող է կամբավարարել հայցը կամ արգելափակել այն: Ըստ նրա՝ ընդունված որոշումը կլինի բավական կարևոր:

Բացի այդ, Տատիշվիլին հայտարարել է, որ իշխանությունները ճնշումներ են գործադրում իր և իր համախոհների նկատմամբ: «Ստացել ենք գործընթացը դադարեցնելու և հայցը հետ կանչելու սպառնալիքներ, խնդրանքներ: Մենք չենք նահանջի»,- հայտարարել է իրավապաշտպանը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 28%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: