ԵՐԵՎԱՆ 18 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կիջեցնի՞ Գազպրոմը գազի գինը Հայաստանի համար

sharij.net

Հայաստանը շարունակում է բանակցությունները ռուսական կողմի հետ՝ երկիր մատակարարվող գազի գնի իջեցման շուրջ: Հայկական կողմը վստահ է, որ պայմանավորված նավթի համաշխարհային գների անկումով` բանակացությունները դրական արդյունք կունենա: «Աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված ակնհայտ է գազի գնի իջեցման ոչ միայն անհրաժեշտությունը, այլև հնարավորությունը», - նախօրեին հայտարարել էր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում հունվարի 16-ի կառավարության նիստի ժամանակ գազի գների իջեցման մասին խնդրանքով դիմել էին գործարար շրջանակի ներկայացուցիչները, գրում է «Արմենպերսը»:

«Հայաստանի տնտեսվարողների համար էական է էներգակիրների` իրենց արտադրանքի մրցունակությունը չխաթարող գինը»,- հայտարարել էր Աբրահամյանը՝ ընդգծելով, որ տնտեսության և բնակչության համար ևս գները պետք է լինեն մատչելի և շահավետ: «Գազի սպառման ծավալների նվազումն ակնհայտորեն վկայում է, որ ընկերությունը կարող է ունենալ ավելի մեծ հասույթներ ավելի ցածր գների դեպքում», - նշել է վարչապետը: Նշենք, որ 2015 թվականին Ռուսաստանից Հայաստանը ներկրել է 1.9 մլն խոր մետր գազ, ինչը 6,8 տոկոսով պակաս է նախորդ տարվա այդ ցուցանիշից: Ռուսական կողմի՝ հայկական առաջարկի շահութաբերության գիտակցման և կառավարության խնդրանքին ընդառաջելու հնարավորությունները բավականին բարձր է գնահատում նաև Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: «Նախադրյալներ կան, որ չեն մերժելու, եթե նախադրյալներ չլինեին, կառավարությունը դժվար թե դիմեր», -նշել է նախարարը՝ ընդգծելով, որ էներգակիրների գների անկումը չօգտագործելը մեծ սխալ կլինի, փոխանցում է panarmenian.net-ը:

Իշխանությունների լավատեսական կանխատեսումները կիսում են նաև տնտեսագետները՝ հատկապես, որ «Գազպրոմը» նավթի գնանկման ֆոնին իջեցրել է Եվրոպա մատակարարվող գազի գները: Սակայն Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովն այս առումով ընդգծում է, որ Եվրոպային մատակարարվող գազի գների էականորեն իջելցումից հետո էլ  Հայաստանի համար գինը ավելի ցածր է մնում, քան Եվրոպայում: «Օրինակ՝ հիմա Ուկրաինային գազ ենք առաջարկում 212 դոլարով», - նշել է նա: Սիմոնովի կարծիքով՝ կարևոր է պարզել, թե ինչպես է ձևավորվում գազի սակագինը սպառողների համար, գրում է 1in.am-ը:

Հայաստանը 2016 թվականի հունվարի 1-ից սահմանին գազը ստանում է 165 դոլարով 1000 խ/մ-ի համար՝ 189-ի փոխարեն՝ համաձայն Հայաստանի կառավարության և «Գազպրոմի» միջև նախորդ տարի ձեռք բերված համաձայնության: Սակայն գազի գնի իջեցումը որևէ կերպ չի անդրադառնում շարքային քաղաքացիների վրա: Ռուսական «Գազպրոմի» դուստր ընկերությունը Հայաստանում՝ «Գազպրոմ-Արմենիա»-ն, Ռուսաստանից եկող գազը սպառողներին վերավաճառում է կրկնակի թանկ գնով՝  320-325 դոլար 1000 խ/մ-ի համար:

Հիշեցնենք, 2006 թվականին Հայաստանը Ռուսաստանից գազը գնում էր 1000 խոր. մետրի դիմաց 100 դոլարով: Այս գինը ժամանակի ընթացքում պարբերաբար բարձրացնելու արդյունքում 2010 թվականին 154 դոլարից դարձավ 180 դոլար, իսկ 2013-ին՝ 189 դոլար:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 42%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    18 C°
     
    29°  17° 
    27.04.2024
    29°  16° 
    28.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: