ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիևը չի տեսնում տնտեսական ճգնաժամի վերջը

Reuters

Ադրբեջանում տնտեսական ճգնաժամի վերջը չի երևում, այն դեռ երկար կշարունակվի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ միևնույն ժամանակ վստահություն հայտնելով, որ 2016 թվականը Ադրբեջանի համար սոցիալ-տնտեսական զարգացման առումով հաջող տարի է լինելու: Պարզվում է` Ալիևն, այնուամենայնիվ, որոշել է օգտագործել առաջատար երկրների ֆինանսա-տնտեսական մեխանիզմների փորձը: «Մեր տարածաշրջանում նկատվում է տնտեսական, ռազմական և քաղաքական ճգնաժամ: Չնայած մեր եկամուտների էական կրճատմանը, մենք կհասնենք տնտեսական զարգացման», - վստահեցրել է Ալիևը:

Սակայն, Ադրբեջանի ղեկավարության նման լավատեսական կանխատեսումները չեն կիսում փորձագետները: Նախորդ տարի, երբ նավթի գները համեմատած ավելի բարձր էին և Բաքում կրկին վստահեցնում էր տնտեսական զարգացման մասին, ադրբեջանական իշխանություններին չհաջողվեց ոչ միայն տնտեսական զարգացում ապահովել, այլ նաև ճգնաժամից խուսափել: Հետևաբար այս տարի Բաքուն մոտ 3.5 անգամ կրճատված բյուջեով դժվար թե կարողանա ապահովել խոստացած առաջընթացը:

Չնայած ադրբեջանական լրատվամիջոցները դադարել են խոսել տնտեսական ճգնաժամի և քաղաքացիների սոցիալական դժգոհության մասին, ակնհայտ է, որ վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ադրբեջանական իշխանությունները չեն կարողացել որևէ արդյունավետ լուծում տալ տնտեսական խնդիրներին, և ճգնաժամը շարունակվում է: Դրա ապացույց է նաև այն, որ արտասահմանյան ընկերությունները շարունակում են փակել իրենց ներկայացուցչությունները մեր հարևան երկրում: Այսպես, այսօր Ադրբեջանում իր մասնաճյուղի փակման մասին հայտարարել է ամերիկյան Exxon South Caspian Limited նավթագազային ընկերությունը: Ավելի վաղ Ադրբեջանում իրենց ներկայացուցչությունները փակել են նաև բրիտանական Amec Process & Energy Limited, ֆրանսիական Technip Maritime Overseas LTD-ը և մի շարք այլ ընկերություններ:

Հետաքրքրիր է, որ նավթի համաշխարհային գների անկման հետևանքով տնտեսական նման ծանր վիճակում հայտնված այս երկրի իշխանությունները չեն դիտարկում նավթի արդյունահանման ծավալների սառեցումը, ինչն, ըստ ՕՊԵԿ մի շարք երկրների, էներգակիրների շուկայում որոշակի կայունություն կհաստատի:  



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 19%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    25 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: