ԵՐԵՎԱՆ 25 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 21 714,18 դրամ ԱՐԾԱԹ - 245,57 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 929,39 դրամ

Նավթի արդյունահանման ծավալների սառեցման նախաձեռնությունն արդյունք է տալիս

Նավթի համաշխարհային գները փետրվարի 16-ից գրանցում են աճի դինամիկա: Պատճառը նավթ արդյունահանող չորս երկրի՝ Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի ու Վենեսուելային միջև ձեռք բերված համաձայանությունն է՝ նավթի արդյունահանման ծավալներն ընթացիկ տարվա հունվար ամսի մակարդակին պահելու վերաբերյալ:

Նավթի արդյունահանման ծավալների սառեցումն ադեկվատ ու սպասված որոշում էր: Ավելին, դեռևս նախորդ տարվա կեսերից Նավթ արդյունահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) կողմից բազմիցս հնչում էին նավթի արդյունահանման ծավալները կրճատելու կոչեր, սակայն որևէ երկիր չէր գնում նման քայլի: Դա միանշանակ պայմանավորված էր Իրանի՝ համաշխարհային շուկա մուտք գործելով, և մասնավորապես՝ հնչող հայտարարություններով, թե Թեհրանն ամեն գնով պատրաստ է մեծացնել նավթի վաճառքն:

Թե ինչպես վերոնշյալ չորս պետություններին հաջողվեց համաձայնության գալ այս պահին, բացատրվում է մի քանի հանգամանքներով: Նախ, Իրանն արդեն շուկայի փաստացի խաղացող է. նավթի արտահանման ծավալների հետ կապված այդ երկրի նկրտումներն ավելի հստակ են: Սա խոսում է իրավիճակի կանխատեսելիության ու հստակ գնատականներ ունենալու հնարավորության մասին: Մյուս կողմից, նավթի գները շուկայում հասել է ռեկորդային ցածր մակարդակի, ինչը նավթ արդյունահանողների համար կարող է վերածվել է գլոբալ մարտահրավերի: Ուստի հասունացել էր որոշ քայլեր ձեռնարկելու ժամանակը, անգամ եթե այդ քայլերը նախնական և երբեմն էլ իմիտացիոն նպատակներ են հետապնդում: Բացի այդ, գաղտնիք չէ, որ շուկաներում դրական դինամիկա ցույց տալու միջոցով հնարավոր է հասնել իրավիճակի որոշակի կայունացման, ինչն անհրաժեշտ է ավելի երկարաժամկետ որոշումների ընդունման համար:

Ավելի հստակ պատկերացնելու համար նշենք մի նրբություն: ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝  չորս երկրնի կողմից արդյունահանման ծավալները կսառեցվեն, «եթե որոշմանը միանան նավթ արդյունահանող այլ երկրներ»: Ըստ էության, սա դեռ չի նշանակում, որ այդ երկրները կսառեցնեն, սա ցույց է տալիս միայն պատրաստակամություն: Ընդամենը պատրաստակամություն, որն արդեն դրական ազդեցություն է գործել նավթի գների վրա:

Կարելի է ենթադրել, որ որոշմանը կմիանան ՕՊԵԿ անդամ այլ երկրներ ևս, քանի որ նախկինում այդ կազմակերպության անդամները մշտապես խուսափում էին նման որոշումից՝ պատճառաբանելով, որ ՕՊԵԿ-ի անդամ չհանդիսացող երկրները չունեն պատրաստակամություն: Այսօր արդեն նավթի խոշորագույն արդյունահանողներից Ռուսաստանը կողմ նման նախաձեռնությանը, ինչը, բնականաբար, փոխում է իրավիճակը:

Հատկանշական է, որ նավթի արդյունահանման ծավալների սառեցման նախաձեռնությունը կարող է վտանգվել Թեհրանի որդեգրած դիրքորոշման պատճառով:  Իրանը, հանդիսանալով նավթի գների անկումից ամենաքիչ տուժած երկրներից (ինչը պայմանավորված է սանկցիաների պատճառով նավթի վաճառքի փոքր ծավաներով), այդքան էլ շահագրգռված չէ արդյունահանման ծավալների սառեցմամբ: Ավելին, ակնհայտ է, որ իրանական նավթի արդյունահանման ներկայիս ծավալները որևէ կերպ  չեն բավարարում երկրի ղեկավարությանը և պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանն ամեն կերպ փորձելու է վերականգնել իր դիրքերը նավթի համաշխարհային շուկայում: Այլ հարց է, թե ինչ ազդեցություն կունենա իրանական կողմի այս «ապակառուցողականությունը» մյուս երկրների վրա ... 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Մասամբ ամպամած
Խոնավություն՝ 52%
Քամի՝ 14 կմ/ժ
25 C°
 
23°  36° 
24.07.2019
23°  36° 
25.07.2019
Հարցում

Շոգ եղանակն ազդո՞ւմ է ձեր աշխատունակության վրա: