ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Անհրաժեշտ է հակազդել ադրբեջանական պրոպագանդայի նոր ալիքին

Այս օրերին Ադրբեջանի քարոզչամեքենան կրկին ակտիվ կերպով գործի է դրվել, և առաջիկա օրերին պրոպագանդայի մի նոր ալիք է սպասվում: Այս արշավի բաղկացուցիչ մասերից է կազմում Ադրբեջանի կողմից «ցեղասպանություն» տերմինի շահարկումը և դրա ոչ տեղին և անհարկի կիրառումը սեփական շահերն առաջ մղելու համար՝ ներկայացնելով իրադարձություններն աղավաղված կամ իրականությունից ընդհանրապես կտրված:

Ապատեղեկատվության տարածումն Ադբեջանի կողմից արդեն երկար տարիներ է, ինչ շարունակվում է: Գուցե սեփական երկրի ներսում այն արդարացնում է իրեն և որոշ առումով «դրական» ազդեցություն է ունենում՝ շեղելով սեփական հասարակության ուշադրությունը երկրի ներքին խնդիրներից, սոցիալական բարդ իրավիճակից՝ հնարավորինս զսպելով ներքաղաքական ցնցումները, սակայն  այն մի շարք խնդրներ է առաջացնում:

Նախ, ապատեղեկատվություն տարածելով սեփական հանրության մեջ՝ Ադրբեջանի իշխանությունները նպաստում են թշնամու կերպարի ստեղծմանն` ի դեմս հայերի: Սա իր արտահայտումն է գտնում տարբեր իրավիճակներում և տարբեր մակարդակներով՝ սկսած դպրոցական դասագրքերից վերջացրած բարձր մակարդակի հայտարարություններով, այդ թվում՝ երկրի նախագահի մակարդակով: Ի դեպ, հայատյացության և Ադրբեջանի հասարակության մեջ թշնամու կերպարի ձևավորման վերաբերյալ կան կատարված բավականին լուրջ և հետաքրքիր աշխատանքներ, որոնք հիմնված են փաստերի վրա և ցույց են տալիս ադրբեջանական իշխանությունների վարած քաղաքականության իրական պատկերը: Նման նյութերից են «Հայատյացությունն Ադրբեջանում» գիրքը, Azerichild.info, Safarov.org կայքերում տեղադրված նյութերը և այլն: Իսկ Ադրբեջանի կողմից այս օրերին այդքան ակտիվ շրջանառվող «Խոջալուի դեպքերի» վերաբերյալ թեզերի մտացածին և կեղծ բնույթը բացահայտվում է Xocali.net կայքում առկա հակափաստարկների և «Սովի և կրակի արանքում» վավերագրական ֆիլմի միջոցով:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի հասարակության մեջ արդեն իսկ արմատավորված հայաֆոբիայի բացասական ազդեցությանը, ապա այն առաջին հերթին խաթարում է հայ և ադրբեջանցի հանրությունների միջև փոխվստահության մթնոլորտի ձևավորմանը: Սա իր հերթին ապակառուցողական ազդեցություն է ունենում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա: Իսկ այն անձինք՝ մասնավորապես ակտիվիստներ, իրավապաշտպաններ, ովքեր «հանդգնում» են շեղվել իրենց իշխանությունների վարած քաղաքական գծից և դիտարկում են հայերին ոչ թե որպես թշնամի, այլ հարևան, ում հետ կարելի է շփվել և համագործակցության եզրեր փնտրել, այսօր գտնվում են ճաղերից այն կողմ: Սա, իհարկե, ցույց է տալիս, որ Ադրբեջանի իշխանությունները որևէ կերպ հակված չեն խաղաղ կարգավորման և ամեն ինչ անում են այն խոչընդոտելու, բազմաթիվ տարիների ջանքերը տապալելու համար:

Հաշվի առնելով այս ամենը և մոտեցող տեղեկատվական ալիքի վտանգները՝ անհրաժեշտ է առաջին հերթին տուրք չտալ Ադրբեջանի պրոպագանդային, լինել ավելի զգոն և անհրաժեշտության դեպքում հանդես գալ հակաթեզերով: Այս առումով, իհարկե, որոշակի դերակատարում պետք է ունենան նաև լրատվամիջոցները, որոնց խնդիրն է իրական պատկեր ցույց տվող նյութերի հրապարակումներով ցրել ադրբեջանական պրոպագանդայի մշուշը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 26%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    19 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: