ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն ընդունել է Ֆերմերների ազգային միավորման անդամներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ֆերմերների ազգային միավորման (ՖԱՄ) նախագահ Ռոզա Ծառուկյանին և ՖԱՄ նախագահության անդամներին:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գյուղատնտեսության ոլորտի ներկայիս վիճակին և զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել մեղվաբուծության, թռչնաբուծության, անասնապահության և անասնաբուժության զարգացման հեռանկարներին, ներկայացվել են տարբեր առաջարկություններ: 
Կառավարության ղեկավարը կարևորել է գյուղատնտեսության նախարարության և ՖԱՄ միջև շարունակական համագործակցությունը և հանձնարարել գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ ներկայացված առաջարկությունները քննարկման առարկա դարձնել նախարարությունում: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ՖԱՄ ներկայացուցիչներին մասնագիտական քննարկումներ կազմակերպել արծարծված հարցերի շուրջ և կոնկրետ ծրագրեր ներկայացնել կառավարություն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 76%
    Քամի՝ 0 կմ/ժ
    10 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: