ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կ. Միրզոյան. Արցախհայությանը բնաջնջելու ադրբեջանական նկրտումների լավագույն պատասխանը ԼՂՀ գոյությունն է

©nkr-news.com

Վաղ թե ուշ այդ հանցագործության մեղավորները, որոնց անունները քաջ հայտնի են, ստանալու են իրենց պատիժը: Այս մասին ասել է ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Ստեփանակերտի հուշահամալիրում սումգայիթյան անմեղ զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո, հայտնում է Artsakhpress-ը:

 «Մենք միշտ հիշելու ենք մեր անմեղ զոհերին, ովքեր հայատյաց ու ֆաշիստական քաղաքականությանը զոհ գնացին: Վաղ թե ուշ այդ հանցագործության մեղավորները, որոնց անունները քաջ հայտնի են, ստանալու են իրենց պատիժը: Արցախհայությանը բնաջնջելու ադրբեջանական նկրտումների լավագույն պատասխանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գոյությունն է՝ կայացած պետական համակարգով և ժողովրդավարական ինստիտուտներով, որը վառ ապացույցն է այն բանի, թե ինչերի կարող են հասնել մարդիկ , ովքեր պայքարում են հանուն ազատության: Բազմաթիվ փաստագրական նյութեր ու ականատեսների վկայություններ կան, որոնք փաստում են, որ Սումգայիթում հայերի նկատմամբ իրագործվել է ցեղասպանություն և պետք արվի հնարավորը, որպեսզի հասնենք այդ հանցագործության դատապարտմանը»,- նշել է նա:

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 23%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    23 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: