ԵՐԵՎԱՆ 10 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցումը «խաղից չի հանում» Հայաստանին

Փետրվարի վերջին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Իրան կատարած այցի ժամանակ կնքվեց Իրան-Ադրբեջան երկաթգծի կառուցման մասին համաձայնագիր, որով նախատեսվում է ավարտին հասցնել նախագիծը մինչև 2017թ.-ը: Այս փաստաթուղթը մեծ հետաքրքրություն առաջացրեց Հայաստանում, քանի որ դիտարկվեց, որպես հնարավոր սպառնալիք մեր ծրագրերին: 

Արձագանքը բնական էր՝ հաշվի առնելով Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման հայկական կողմի ակնկալիքներն ու շահագրգռությունը: Դժվար է միանշանակ ասել, թե արդյոք Ադրբեջանի հետ կնքած պայմանագիրը վտանգում է հայ-իրանական երկաթգծի շահագործման հավանականությունը, սակայն հարցը միանշանակ ուշադրության արժանի է: Այլ է խնդիրը, որ Ադրբեջանը սրանով չի փոխարինի Հայաստանն Իրանի համար՝ որպես դեպի Եվրոպա տանող տարանցիկ ուղի: 

 Ինչ վերաբերում է երկաթգծին,  սխալ է համարել, որ մենք հայտնվել ենք «խաբվածի» կարգավիճակում: Ըստ էության, Իրանը մշտապես երկաթգծի՝ հայկական կողմի կառուցումը թողել է մեզ վրա՝ պատրաստակամություն հայտնելով սեփական միջոցներով կառուցել ու հայկական երկաթգծին միացնել իրանական հատվածը:  Այս իմաստով, եթե հայկական կողմն այնուամենայնիվ կառուցի երկաթգծի Հայաստանի տարածքով անցնող բաց հատվածը,  նախագիծը ողջունելի կլինի Իրանի համար՝ տարանցման ուղիների դիվերսիֆիկացման տեսակետից: 

Այլ է հարցը, թե հայկական կողմը ե՞րբ և ի՞նչ միջոցներով կկարողանա կառուցել երկաթգիծը: Հայկական կողմից խնդիրն այստեղ գումար ձեռք բերելն է:Հաշվի առնելով ռուս-թուրքական լարված հարաբերությունները՝ կարելի է ենթադրել, որ հայ-իրանական երկաթգծի առկայությունը ձեռնտու կլինի նաև Ռուսաստանին: Եվ պետք է հանգիստ վերաբերվել այն փաստին, որ ամեն երկիր, Իրանը բացառություն չէ, ունի շահավետության գնահատման ցուցիչներ ու այդ ցուցիչներով առաջնորդվելու տրամաբանական հակում. թողնել առկա երկաթգծի օգտագործումն ու սեփական միջոցներով կառուցել հայկական երկաթգիծը՝ կորցնելով ժամանակ ու ռեսուրսներ, հիմնավորված չէր լինի:

Ի դեպ, խոսելով դիվերսիֆիկացման քաղաքականության մասին, պետք է նշել, որ բոլորովին զարմանալի չէ Իրանի՝ առևտրային այլընտրանքային տարբեր ուղիների որոնման ձգտումը՝ հաշվի առելով վերջինիս տնտեսության հզորությունն ու արտաքին կապերի վերականգնման ձգտումը: 

Հավելենք  նաև, որ երկաթգծի կառուցմամբ չեն միայն պայմանավորված ՀՀ-Իրան հարաբերությունները: Արդեն ընթացքի մեջ է իրանական միջոցներով Մեղրու ՀԷԿ-ի կառուցումը, որը 15 տարվա շահագործումից հետո դառնալու է Հայաստանի սեփականությունը: Տարիներ շարունակ իրականցվում է գազ-էլ. Էներգիա բարտերային փոխանակում ու նախատեսվում է ծավալների ընդլայնում: Պետք չէ մոռանալ Պուշկինի լեռնանցքի հողմաղացը, որը ևս իրանական միջոցներով է կառուցվել:

Էներգետիկ ոլորտում համագործակցությունն արդեն իսկ բարձր մակարդակի վրա է և այն կարելի է զարգացնել: Իսկ երկաթգծի պայմանական «կորուստը» հարաբերական է, քանի որ երկաթգծի կառուցման համար բավարար միջոցներ ունենալով այդ խնդիրը ևս կլուծվի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    10 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: