ԵՐԵՎԱՆ 6 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Թանկարժեք մետաղների Հայաստանի պաշարները. տեղեկանք

armenpress.am

Ոսկու և արծաթի խոշոր արդյունահանող Polymetal ռուսական ընկերությունը Հայաստանում 50 միլիոն դոլարով Dundee Precious Metals-ից գնել է Կապանի ոսկու հանքը: Ինչպես նշվում է Polymetal-ի տարածած հայտարարությունում, այս գործարքի վերջնական կնքումը կախված է կարգավորող մարմինների՝ այդ թվում նաև ՀՀ հակամենաշնորհային ծառայության կողմից համապատասխան թույլտվություներ ստանալու հետ: Ենթադրվում է, որ դա տեղի կունենա 2016 թվականի երկրորդ քառամսյակում:

2015 թվականի հունվարի 1-ի դրությամբ Կապանի հանքավայրում հայտնաբերված և ենթադրյալ ռեսուրսները գնահատվում են 15,9 մլն տոննա հանքաքար, որը պարունակում է մոտ 1,4 մլն ունցիա ոսկի, 24 մլն ունցիա արծաթ, ինչպես նաև 80 հազար տոննա պղինձ և 270 հազար տոննա ցինկ:

Նշենք, որ Հայաստանում ոսկու ամենամեծ հանքավայրը Սոթքի հանքավայրն է, որտեղ ոսկու մաքուր պաշարները գնահատվում են 120 տոննա: 40-ական տոննա ոսկու մաքուր պաշարներ ունեն Ամուլսարի և Քաջարանի հանքավայրերը: Մեղրաձորի հանքավայրի ոսկու պաշարները գնահատվում են 22 տոննա:

Հայաստանում կան նաև հանքավայրեր, որոնց հանքաքարերը պարունակում են ցինկ, ոսկի և արծաթ: Նման հանքավայրերից Շահումյանի հանքավայրում ոսկու մաքուր պաշարները կազմում են 40, Արմանիսի և Մարջանի հանքավայրերում ՝ 12-ական տոննա: Մարջանի հանքավայրում կա նաև 250 տոննա արծաթի պաշար: Նշեք, որ նրանցից միայն մեկը՝ Շահումյանի հանքավայրն է շահագործվում: Հայաստանում նաև շահագործվում են ոսկի-սուլֆիդային միացությամբ հանքավայրեր(հանքաքարը պարունակում է ոսկու և ծծումբի միացություն): Նման հանքավայրերից Լիճքվազ-թեյի հանքավայրն ունի 17 տոննա ոսկու մաքուր պաշար, իսկ Տերտերասարի հանքավայրը՝ 3 տոննա:

Ընդհանուր առմամբ Հայաստանում ոսկու մաքուր պաշարները գնահատվում են մոտ 330 տոննա:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 53%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    6 C°
     
    20°   
    30.03.2024
    18°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: