ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նավթի գները հասնում են 40 դոլարի շեմին

www.mawaridegroup.com

«Սև ոսկու» համաշխարհային գները նախորդ շաբաթվա ընթացքում աճ գրանցեցին: Նավթի գնային շարժն այս շաբաթ ևս սկսվել է դրական ուղղությամբ: Այսօր՝ մարտի յոթին լոնդոնյան ICE բորսան առևտուրը մեկնարկել է Brent տեսակի նավթի մեկ  բարելի դիմաց 39.5 դոլար գնով: Գնային աննշան ուղղումից հետո համանուն տեսակի նավթի գինը ֆիքսվել է 39 դոլար/բարել:

Սա թերևս վերջին ամիսների ընթացքում նավթի գների արժևորման լավագույն ցուցանիշն է, ինչը  պայմանավորված է նավթարդյունահանողների կողմից արդյունահանման ծավալների սառեցման նախաձեռնությանը միանալու հետ:

Հիշեցնենք, որ փետրվարի կեսերին Կատարում կայացած բանակցությունների արդյունքում նման համաձայնության էին եկել ՌԴ, Վենեսուելան, Սաուդիան Արաբիան և Կատարը: Ինչպես  «Արմեդիա» ՏՎԳ անդրադարձել էր ավելի վաղ, վերոնշյալ չորս երկրների փետրվարյան նախաձեռնությանը չմիացավ Իրանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Իրաքը ևս հանդես է գալիս միայն որոշումը ողջունողի դերում: Բնական է, որ չորս երկրների համաձայնության դրական ազդեցությունը  նավթի գների վրա կարճ կտևեր, ինչն ըստ էության, այդպես էլ եղավ:

Նավթի գների աճի դինամիկան ապահովվեց ավելի ուշ համաձայնագրին միանալու մասին մի քանի երկրներից եկած լուրերի ֆոնի ներքո (Էկվադոր, Ալժիր, Նիգերիա, Օման, Քուվեյթ, ԱՄԷ): Այսօր ևս մեկ երկիր՝ Ադրբեջանն, ի դեմս նախագահ Ալիևի, հանդես է եկել նախաձեռնությանը միանալու պատրաստակամությամբ՝ վստահեցնելով, որ ադրբեջանական նավթի արդյունահանումն այս տարի չի գերազանցի նախորդ տարվա ծավալները: Մինչդեռ բնական է, որ Ալիևի ելույթի ու նավթի գների միաժամանակյա աճը զուգադիպության արդյունք է:

Նավթի գների աճը պայմանավորված է առավելապես նավթի արդյունահանման ծավալների սառեցման նախաձեռնությանն ԱՄՆ-ի մասնակցության գործոնով:

Կարելի է կանխատեսել, որ սև ոսկին միառժամանակ կպահպանի 40 դոլար/բարելի շեմը գուցե որոշակի ոչ վստահ աճի միտումով, ինչը կլինի մարտի վերջին- ապրիլի սկզբին նախատեսված ՕՊԵԿ անդամ երկրների հանդիպումից դրական լուծումների սպասումների ֆոնին:

Այն, որ նավթի շարունակական գնանկումը չէր կարող երկար ժամանակ անարձագանք մնալ արդյունահանող երկրների կողմից, կանխատեսելի էր՝ հաշվի առնելով այդ երկրներում նավթի ցածր գների բյուջետային կորուստների վիճակագրությունը: Մինչդեռ որքան կտևի սև ոսկու շուկայի դրական ֆոնը, կախված է բացառապես սպասվող հանդիպմանն Իրանի ու Իրաքի վարքագծից:

Եթե այդ երկրները դրսևորեն կառուցողական դիրքորոշում և միանան նախաձեռնությանը, նավթի գները շատ արագ կբարձրանան՝ առաջին փուլում հասնելով ընդհուպ մինչև 60 դոլար/բարելի դիմաց: Իսկ եթե ոչ՝ 20 դոլար/բարելի փորձն աշխարհն արդեն ունի:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: