ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԵԱՏՄ արտաքին կապերը (Տեղեկանք)

Եվրասիական տնտեսական միությունն ակտիվ վարում է ընդլայնման ու ինտեգրման պրոցեսներ: Հաշվի առնելով միության կողմից ներկայումս ընթացող բանակցությունները միջազգային կառույցների և առանձին պետությունների հետ, կարելի է առաջիկայում սպասել ԵԱՏՄ ընդլայնման նոր փուլ:

Ներկայացնենք Եվրասիական տնտեսական միության արտաքին կապերը երկու ասպեկտով՝ արդեն իսկ կնքված համագործակցության հուշագրերը, և բանակցությունների փուլում գտնվող գործընթացները:

Ազատ առևտրի գոտու ստեղծման մասին պայմանագիր ԵԱՏՄ և Վիետնամի Հանրապետության միջև: 2015թ. ամռանը Ղազախստանում ստորագրված պայմանագիրը, փաստորեն, հանդիսանում է ԵԱՏՄ և երրորդ երկրի միջև ազատ առևտրային հարաբերությունների մասին առաջին փաստաթուղթը: Այն ենթադրում է արդեն 2020թ. ԵԱՏՄ –Վիետնամ առևտրաշրջանառությունը ներկայիս 4 մլրդ դոլար մակարդակից հասցնել 8-10 մլրդ դոլարի:

 Իրան-ԵԱՏՄ ազատ առևտրին անցման բանակցություններ: Գործընթացը մեկնարկել է նախորդ տարվա վերջին՝ Իրանի՝ պատժամիջոցներից ազատվելու նախաշեմին: Առաջին պաշտոնական հայտարարությունը հնչեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևի կողմից: Կողմերի միջև գործընթացի մեկնարկը նախատեսում է հանձնաժողովի ստեղծում, որը կզբաղվի երկուստեք օգուտների հաշվարկներով ու ըստ այդմ՝  ազատ առևտրի գոտու մասին հնարավոր համաձայնագրի հնարավորությունների ու կոնկրետ առաջարկների մշակմամբ:

Ներկայումս կողմերը գտնվում են հնարավոր համաձանագրի  ֆորմատի որոշման փուլում: ՌԴ Տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչովի խոսքերով, Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագիրը չի ունենա այն դասական տեսքը, որը ԵԱՏՄ ունի Վիետնամի հետ և հնարավոր համաձայնագրի ֆորմատն արդեն այս տարվա առաջին կեսին կորոշվի:

Եգիպտոսն ու ԵԱՏՄ ազատ առևտրի գոտի կստեղծեն:  Վլադիրմիր Պուտինի՝ Եգիպտոս կատարած փետրվարյան այցին հաջորդեց Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահ աս-Սիսի հայտարարությունը, համաձայն որի՝ Եգիպտոսն ու ԵԱՏՄ ազատ առևտրի գոտի կստեղծեն:  Եգիպտոսի նախագահի հայտարարությանը հաջորդեց պաշտոնական Ղազախստանի արձագանքն՝ ի դեմս նախագահ Նուրսուլթան Նազարբաևի. «Մենք ողջունում ենք Կահիրեի որոշումը՝ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին»:

 ԵԱՏՄ և Հնդկաստանն ազատ առևտրի գոտու ստեղծման տեխնիկական փուլում են: Սույն թվականի փետրվար ամսին ՌԴ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Փանկաջ Սարան հանդես եկավ Նյու Դելիի պատրաստակամության մասին հայտարարությամբ՝ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու աշխատանքների մեկնարկի համար: Ավելին, դեսպանի փոխանցմամբ, Հնդաստանը ցանկություն ունի ասոցացվելու ԵԱՏՄ-ին: Ներկայումս ստեղծված է աշխատանքային խումբ, որի կողմից իրականացվող հետազոտությունների ավարտին անմիջապես կհետևի պայմանագրի ստեղծման գործընթացը: Դեսպանի խոսքերով, սակայն, «կարևոր է նկատել, որ ԵԱՏՄ և Հնդկաստանի միջև ասոցացման մասին քաղաքական համաձայնություն արդեն կա»:

Իսրայելը՝ ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու ստեղծման ջատագով: Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի անցման պատրաստակամություն է հայտնել նաև Իսրայելը:

Մասնավորապես, ՌԴ-ում Իսրայելի դեսպանատան լիազորված նախարար Ալեքս Գոլդման-Շայմանը հայտնել է, որ ՌԴ-Իսրայել հարաբերությունների հոբելյանական տարում, այդ երկիրը ցանկանում է վերացնել բոլոր տեսակի առևտրային ու մաքսային խոչընդոտները ՌԴ հետ: Նա նշել է, որ Իսրայելը պատրաստ է այս տարի ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու մասին համաձայանգիր կնքել:

Նշենք, որ այս տարի լրանում է ՌԴ հետ Իսրայելի դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակը:

Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու անցման մասին համաձայանգրի պատրաստակամություն հնչել է նաև Թայլանդի, Զիմբաբվեի և Ինդոնեզիայի կողմից: Ազատ առևտրային հարաբերություններին անցման բանակցությունների փուլում են նաև ԵԱՏՄ ու Չինաստանը:

Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու վերաբերյալ ամենաթարմ բանակցությունները մեկնարկեցին ընթացիկ ամսվա սկզբին՝ Շանհայան համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ: ՌԴ Տնտեսական զարգացման նախարարի տեղակալ Ալեքսեյ Լիխաչովի խոսքերով, ԵԱՏՄ և ՇՀԿ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին բանակցություններ  կսկսվեն. «2015թ. դեկտեմբեր ամսին ՇՀԿ ղեկավարների խորհրդի կողմից կազմակերպությանը նման առաջարկով են դիմել մեր ղազախ գործընկերները: Եվ մենք զարգացրեցինք այդ առարակը»,- մասնավորապես նշում է Լիխաչովը:

Ռուսական լրատվմիջոցների փոխանցմամբ, ԵԱՏՄ հետ ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցություններ են ընթանում շուրջ 40 երկրների հետ:

Ներկայացնում ենք նաև ԵԱՏՄ կնքած համագործակցության և փոխըմբռնման հուշագրերի ցանկը. 

  1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենդանիների առողջապահության համաշխարհային կազմակերպության հուշագիր: Հուշագիրն ուժի մեջ է մտել 2014թ.:
  2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Միջազգային արհմիությունների միավորում. արհմիությունների համընդհանուր կոնֆեդերացիա» հասարակական կազմակերպության միջև հուշագիր: Հուշագիրն ուժի մեջ է մտել 2013թ.:
  3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՊՀ երկրների Միջպետական վիճակագրական  կոմիտեի միջև վիճակագրության մասով համագործակցության հուշագիր: Ուժի մեջ է մտել 2013թ.:
  4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Եվրասիական զարգացման բանկի միջև համագործակցության հուշագիր: Ուժի մեջ է մտել 2013թ.-ին:
  5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Միջազգային էլեկտրոտեխնիկական կազմակերպության միջև տեխնիկական կարգավորման և ստանդարտիզացիայի մասով համագործակցության հուշագիր: Ուժի մեջ է մտել 2013թ.:
  6. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ստանդարտիզացիայի և սերտիֆիկացիայի միջպետական խորհրդի հետ չափորփշիչների միասնականության և ստանդարտիզացիայի մասով համագործակցության հուշագիր: Ուժի մեջ է մտել 2013թ.:
  7. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՊՀ երկրների Առևտրի և զարգացման համաժողովի միջև համագործակցության հուշագիր: Ուժի մեջ է մտել 2013թ.:
  8. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ու Միջպետական բանկի միջև համագործակցության հուշագիր: Ուժի մեջ է մտել 2014թ.:
  9. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի՝ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի  տնտեսական և սոցիալական հանձնաժողովի միջև փոխըմբռնման հուշագիր: Ուժի մեջ է մտել 2013թ.:
  10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կորեայի Հանրապետության Առևտրի, արդյունաբերության և էներգետիկայի նախարարության միջև փոխըմբռնման հուշագիր: Ուժի մեջ է մտել 2015թ.:
  11. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Պերուի Հանրապետության Կառավարության միջև փոխըմբռնման հուշագիր: Ուժի մեջ է մտել 2015թ.:
  12. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի սննդամթերքի և գյուղատնտեսական կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագիր: Ուժի մեջ է մտել 2013թ.:
  13. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության միջև համագործակցության համատեղ հայտարարություն՝ 2014թ.:
  14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՄԱԿ-ի եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև փոխըմբռնման հուշագիր: Ուժի մեջ է մտել 2013թ.:
  15. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կորեայի Հանրապետության Պետական գնումների ծառայության միջև փոխըմբռնման հուշագիր: Ուժի մեջ է մտել 2015թ.:
  16. Հուշագիր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Երկաթուղիների համագործակցության կազմակերպության միջև Փոխըմբռնման մասին: Ուժի մեջ է մտել 2016թ.:
  17. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մոնղոլիայի միջև համագործակցության հուշագիր՝ 2015թ.:
  18.  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուկրաինայի միջև փոխըմբռնման խորացման հուշագիր՝ 2013թ.:
  19. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ավտոմեքենաների միջազգային միության միջև համագործակցության հուշագիր՝ 2014թ.:
  20.  Հուշագիր Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Չիլիի Հանրապետության Կառավարության միջև՝ 2015թ.:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    17 C°
     
    27°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: