ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալիև-Էրդողան. Եթե սարը չի գալիս Մուհամեդի մոտ, Մուհամեդը կգնա սարի մոտ

Եթե սարը չի գալիս Մուհամեդի մոտ, Մուհամեդը կգնա սարի մոտ. կարճ այսպես կարելի է բնութագրել Ալիևի այցն Անկարա, որտեղ նախօրեին կայացավ Թուրքիա-Ադրբեջան բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստը: Հիշեցնենք, որ նիստը պետք է տեղի ունենար դեռ փետրվարի 18-ին Ադրբեջանում, սակայն տեղափոխվեց մարտի 15, քանի որ Անկարայում փետրվարի 17-ին տեղի ունեցած ահաբեկչության պատճառով Էրդողանը չեղարկել էր Ադրբեջան ծրագրված այցը: Սակայն, այս անգամ էլ Էրդողանի այցը Բաքու հետաձգվեց, և կրկին Անկարայում տեղի ունեցած մեկ այլ ահաբեկչության պատճառով:

Նման իրավիճակում Ալիևը, հավատարմություն ցուցաբերելով երկու երկրների միջև եղբայրությանն, առաջակեց փոխել հանդիպման վայրը: Անկարայում Ալիևի այս նախաձեռնությունը գնահատեցին, և երկու երկրների միջև համագործացության խորհրդի նիստն, այնուամենայնիվ, կայացավ: Նիստի արդյունքում երկու երկրները ստորագրեցին վեց փաստաթուղթ՝  սոցիալ-մշակութային նպատակներով ռազմական և քաղաքացիական անձնակազմի փոխանակման մասին արձանագրություն երկու երկրների կառավարություների միջև, համաձայնագրեր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների աշխատակիցների ընտանիքի անդամների վճարվող աշխատանքային գործունեության, դատական փորձաքննության, վարորդական իրավունքների փոխադարձ ճանաչելիության մասին և երկու երկրների կառավարությունների միջև տեխնիկական համագործակցության մասին արձանագրություն:

Ալիևի Անկարա շտապելը, սակայն, միայն վերոնշյալ փաստաթղթերի ստորագրմամբ բացատրելը հազիվ թե լինի բավարար: Եղբայրական Թուրքիային իր համերաշխության արտահայտումը ևս հազիվ թե կարող է լինել Անկարա մեկնելու գլխավոր պատճառներից, քանի

որ նման ձևովիր աջակցությունն Ալիևը կարող էր հայտնել նաև փետրվարյան ահաբեկչության ժամանակ: Բաքուն թերևս չէր համբերում Անկարայի հետ քննարկել TANAP գազատարի նախագծի իրականացումը, որով նախատեսվում է ադրբեջանական Շահ Դենիզ հանքավայրից Վրաստանի և  Թուրքիայի տարածքով գազի մատակարարումը Եվրոպա: 

Վերջին շրջանում եվրոպացի պաշտոնյաները սկսել են ավելի հաճախ խոսել «Հարավային գազային միջանցքի» կարևորության մասին՝ այդպիսով ազդանշան տալով Բաքվին արագացնել նախագծի իրականացումն, ինչի արդյունքում Եվրոպայի կախվածությունը ռուսական գազից զգալիորեն կնվազի: Այս հարցում Բաքվի շտապողականության վրա ազդող ևս մեկ գործոն է Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, ինչը հնարավորություն է տալիս Թեհրանին իրանական գազ արտահանել Եվրոպա: Միևնույն ժամանակ «Թուրքական հոսք» նախագծի կասեցումից հետո Ռուսաստանն այժմ մեծ ուշադրություն է հատկացնում «Հյուսիսային հոսք-2» նախագծին, որը ևս կարող է լուրջ մրցակցություն ստեղծել ադրբեջանական գազային նախագծի համար:

Այս ամենը հաշվի առնելով՝ Բաքվում, ըստ էության, որոշել էին նախագծում իրենց հիմնական գործընկերոջ՝ Թուրքիայի հետ այս հարցի քննարկումը կրկին չհետաձգել:

«Ամենակարևոր նախագիծը, որը մենք իրականացնում ենք Ադրբեջանի հետ TANAP-ն է: Մենք աշխատում ենք այն ավարտել նախատեսվածից շուտ, - նշել է Էրդողանը Անկարայում Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ: Նշենք, որ այս նախագծը, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2019 թվականին, մեծ կարևորություն ունի ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական տեսանկյունից. խոսքը ԵՄ որոշ որոշումների վրա ազդեցության լծակների մասին, որը կարող է ձեռք բերել Եվոպային գազի հիմնական մատակարարը:

Հաշվի առնելով այս ամենը՝ Թուրքիայում որոշ շրջանակներ, ինչպես գրում է թուրքական Sabah թերթը, հակցված են կարծել անգամ, որ Էրդողանի Բաքու կատարելիք այցի նախաշեմին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունները քրդերի հետ սերտ համագործակցող ռուսական հատուկ ծառայությունների ձեռքի գործն է:

Թե ինչպես է Ալիևը «ցավակցում» Էրդողանին, կարող եք դիտել տեսանյութում.

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Անձրև
    Խոնավություն՝ 40%
    Քամի՝ 8,23 կմ/ժ
    19 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: