ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Նովրուզ. տոնի խորհուրդն և ավանդույթները

club.foto.ru

Այսօր իրանալեզու և թյուքալեզու ժողովուրդները տոնում են Նովրուզը, որը եվրասիական մի շարք ժողովուրդների մոտ համարվում է Նոր տարվա տոն: Այն նաև խորհրդանշում է գարնան առաջին օրն ու բնության զարթոնքը:

Նովրուզը (պարսկերենից թարգմանաբար նշանակում է նոր օր)  համարվում է աշխարհի ամենահին տոներից մեկը: Այն նշում էին դեռ մ.թ.ա. 7-րդ դարում: Համարվում է, որ տոնն ունի հին իրանական ծագում՝ կապված Արևի պաշտանմունքի և Զարատուշտրա մարգարեի անվան հետ: Ամենահին աղբյուրը, որտեղ հիշատակվում է Նովրուզի տոնակատարության մասինն զրադաշտականության սուրբ գիրքն է՝ Ավեստան:

Պարսկաստանում Աքեմենյանների և Սասանյանների դինաստիանների կառավարման ժամանակ Նովրուզը համարվել է գլխավոր տոնը: Անտիկ պատմաբան Ստրաբոնն այս կապակցությամբ գրում է, որ Նովրուզն ամենաընդունված և հարկի տոնն է համարվել. «Հնագույն ժամանակներից մինչ օրս այդ օրը Սիրդարիայի և Ամուդարիայի բնակչությունը հավաքվում է Կրակի տաճարում և միմյանց հյուրասիրում այն խմիչքներով և ուտելիքներով, որոնք դիպել են կրակին»:

Նովրուզի տոնակատարությունը գարնանային գիշերահավասարին սկսել են նշել կապված արևային օրացույցի ի հայտ գալու հետ: Այդ օրացույցի համաձայն՝ տարին սկսել է կամ մարտի 20-ին, կամ 21-ին, երբ սկսում է հողագործության նոր շրջանը: Թյուրքալեզու ժողովուրդների մոտ Նովրուզի տոնակատարությունը կապված է թյուրքական հին լեգենդի հետ, որի համաձայն՝ այդ օրը թյուրքերը դուրս են եկել պաշարումից՝ Էրգենեկոնից (տարածք շրջապատված լեռներով):

Նովրուզի բազմադարյա տոնակատարությունների արդյունքում ձևավորվել են մի շարք ավանդույթներ, մասնավորապես՝ տոնից երկու շաբաթ առաջ ափսեներում ցորեն են ցանում, որի կանաչ ծիլերով  զարդարում են տոնական սեղանը: Տոնական սեղանն անվանում են «խավտ սին», քանի որ սեղանին պետք է անպայման լինի յոթ մթերք, որոնց անվանումը պետք է սկսվի արաբերենի սին տառով: Բացի այդ, սեղանին դրվում է հայելի և ընտանիքի անդամների թվով մոմեր են վառվում, որոնք չի կարելի հանգցնել:

Նովրուզին նախորդում են մաքրման խորհրդանշական արարողություններ: Այսպես, Նովրուզին նախորդող չորեքշաբթին համարվում է «ուրախության չորեքշաբթի». մարդիկ փողոցներում կրակ են վառվում, որի վրայով պետք է 7 անգամ թռչեն: Հին տարվա վերջին օրն ընդունված է իրար վրա ջուր ցողել:

Նովրուզի ժամանակ ընդունված է նաև գուշակություններ անել: Տարածված գուշակություններից է հարևանների խոսակցությանն ականջ դնելը, և, կախված դրա լավ կամ վատ բովանդակությունից, որոշվում է, թե ինչքան հաջող կամ անհաջող է լինելու գալիք տարին: Նշենք, որ հին ժամանակներում Նովրուզը տոնում էին 13 օր. այդ ավանդույթը մինչ օրս պահպանվել է Իրանում:

Տոնակատարությունն իսլամի տարածման հետ դուրս չմղվեց՝ պայմանավորված մերձավորարևելյան և կենտրոնական ասիական ժողովուրդների մոտ հողագործական հնագույն ավանդույթներով: Ավելին՝ այն դարձավ իսլամ ընդունած բազմաթիվ ժողովուրդների մշակութային ժառանգության մի մաս: Այսօր Նովրուզը նշում են ոչ միայն Իրանում, այլ նաև Աֆղանստանում, Ադրբեջանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Թուրքիայում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, որտեղ, ինչպես և հնագույն ժամանակներում, մարտի 21-ը համարվում է ոչ աշխատանքային:

Նշենք, որ 2009 թվականին Նովրուզի տոնը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համամարդկային մշակութային ժառանգության ցանկի մեջ, իսկ 2010 թվականի փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան մարտի 21-ը հայտարարել է Նովրուզի միջազգային օր:

 

 

 

 


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 50%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: