ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ֆրանսիայի ՆԳՆ-ն հայտնել է ահաբեկչության կանխման մասին

Reuters

Ֆրանսիայում ձերբակալել են մի մարդու, ում կասկածում են ահաբեկչական հարձակում նախապատրաստելու մեջ, հայտարարել է երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնյովը: 

Նրա խոսքով՝ Փարիզի, Բրյուսելի ահաբեկչությունների և պատրաստվող հարձակման միջև կապի առկայությունը դեռևս չի պարզվել։ Կազնյովը նշել է, որ ձերբակալման վայրում աշխատում են սակրավորները։ Կասկածյալը ձերբակալվել է ոստիկանական ռեյդի ընթացքում, որն անցկացվել է Փարիզի հյուսիս-արևմուտքում։

Համաձայն ՆԳՆ տվյալների՝ ձերբակալվածը, ով Ֆրանսիայի քաղաքացի է, կարևոր դեր է խաղացել պատրաստվող ահաբեկչության մեջ։

Նախարարի խոսքով՝ տարեսկզբից ահաբեկչական գործունեության կասկածանքով երկրում ձերբակալվել է 75 մարդ, 28-ը ստացել են ազատազրկման ժամկետներ։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 54%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    24°  15° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: