ԵՐԵՎԱՆ 12 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վրաստանը հպարտ է իր հայազգի զավակներով. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին, շնորհավորելով Վրաստանի հայազգի քաղաքացիներին՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության՝ Սուրբ Զատիկի կապակցությամբ, ասել է, որ Վրաստանը հպարտ է հայազգի իր զավակներով։ Այս մասին տեղեկացնում է Грузия Online-ը։ 
Վրաստանի վարչապետը և վրացի բարձրաստիճան այլ պաշտոնյաներ ներկա են գտնվել Թբիլիսիի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցում մատուցված պատարագին։ Իր խոսքում Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին ասել է. «Ուզում եմ շնորհավորել մեր հայրենակից հայերին և բոլոր նրանց ովքեր նշում են Հիսուսի Հարության տոնը։ Զատիկի տոնը բարության հաղթանակն է խավարի նկատմամբ։ Մենք ուրախ ենք այսօր գտնվել այստեղ։ Մեր բարեկամությունը շատ կարևոր է և այն պետք է փայփայել։ Վրաստանը հպարտ է հայազգի իր զավակներով։ Մենք ուրախ ենք, որ միասին կառուցում ենք մի երկիր, որը մշտապես հպարտ է, որ ամբողջ աշխարհի համար՝ որպես մի քանի մշակույթների համատեղ գոյության վայր, դրական օրինակ է»։ 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: