ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Այսօրվա ընթացքում ոչնչացվել է թշնամական 5 տանկ, 3 հարվածային անօդաչու թռչող սարք

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօրվա ընթացքում ոչնչացվել է թշնամական 5 տանկ, 3 հարվածային անօդաչու թռչող սարք տարբեր տեսակի տեխնիկա և տասնյակների հասնող կենդանի ուժ: Այդ մասին ասված է ԼՂՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրության մեջ: 

«Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփմանգծում շարունակվում են մարտական գործողությունները: Օրվա ընթացքում հակառակորդը, բացի նախօրեին գործածության մեջ դրած զինատեսակներից, սկսել է կիրառել նաև սեփական զինանոցում կուտակված "ТОС 1" տիպի ծանր հրանետային համակարգեր, հարվածային անօդաչու թռչող սարքեր ու այլ ժամանակակից զինտեխնիկա: Սակայն այս ամենի արդյունքում անգամ ադրբեջանական զինուժին չհաջողվեց ռազմաճակատում փոխել դեպքերի զարգացման ընթացքն օգուտ իրեն: Հակառակը, ՊԲ բոլոր ուղղությունների ստորաբաժանումները ոչ միայն հաջողությամբ իրենց դրսևորեցին դիրքային մարտերում, այլև գրագետ ու նպատակասլաց գործողությունների շնորհիվ օրվա ընթացքում ոչնչացրին թշնամական 5 տանկ, 3 հարվածային անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեսակի տեխնիկա և տասնյակների հասնող կենդանի ուժ:

 Գուցե հենց մեր այս հաջողությամբ է պայմանավորված Ադրբեջանի ռազմական ղեկավարության կողմից արված անհավասարակշիռ հայտարարությունը, ըստ որի նրանք հանդես են գալիս Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի և մասնավորապես մայրաքաղաք Ստեփանակերտի ռմբահարման սպառնալիքներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը զգուշացնում է անձամբ Հասանովին և նրա «գերագույնին», որ նման զարգացումների դեպքում արձագանքը լինելու է անհամաչափ և ավելի ցավոտ:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 35%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    11 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: