ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանից LifeNews-ի նկարահանող խմբին վռնդելու դեպքին

www.newsru.com

ԶԼՄ-ների աշխատանքը չի կարող դադարեցվել սեփական ցանկությամբ կամ, ասենք, խմբագրության դիրքորոշման հետ անհամաձայնության պատճառով: Առավել ևս չի կարելի ԶԼՄ-ների հանդեպ ուժային գործողություններ կիրառել: Այդ մասին ճեպազրույցին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` մեկնաբանելով Ադրբեջանից  LifeNews-ի նկարահանող խմբին վռնդելու դեպքը, որտեղ լրագրողները նկարահանում էին Լեռնային Ղարաբաղում բախումների հետևանքները:   

«Մենք Ադրբեջանում աշխատող մեր ռուսաստանցի գործընկերներից մանրամասն տեղեկություններ ենք հարցրել: Կարող եմ ընդամենը ասել, որ պետք է հարգել մամուլի աշխատանքը:  ԶԼՄ-ների աշխատանքը չի կարող դադարեցվել սեփական ցանկությամբ կամ, ասենք, խմբագրության դիրքորոշման հետ անհամաձայնության պատճառով: Եվ մանավանդ չի կարելի  ԶԼՄ-ների նկատմամբ ուժային գործողություններ կիրառել», - ասել է Զախարովան:  

«Լրագրողներին վռնդելը, նրանց նկատմամբ ուժային մեթոդներն անթույլատրելի են, որովհետև դրանք ճիշտ հակառակ ազդեցությունն են ունենում: Լրագրողներին պետք է ոչ թե դուրս անել, այլ լրացուցիչ տեղեկություններ մատակարարել նրանց. պետք է խոսել նրանց հետ, մամուլի ասուլիսներ անցկացնել և այլն: Իհարկե, անհրաժեշտ է, որ լրագրողները հարգեն այն երկրի օրենքները, որտեղ գտնվում են», - հավելել է ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, հայտնում է LifeNews-ը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    22 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: