ԵՐԵՎԱՆ 11 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ ԱԺ պատգամավորները նամակներ են հղել Եվրոպական խորհրդարանի 750 պատգամավորներին

Marcin Konsek / Wikimedia Commons

Անցնող շաբաթվա ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը և հանձնաժողովի անդամները սույն թվականի ապրիլի 2-ից ադրբեջանական բանակի ստորաբաժանումների կողմից  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև շփման գծի ողջ երկայնքով սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների վերաբերյալ պարբերաբար կապի մեջ են եղել իրենց արտասահմանյան գործընկերների հետ և հանձնաժողովի անունից նամակներ և տեղեկատվական-փաստական նյութեր ուղարկել 55 պետությունների խորհրդարանների արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահներին և անդամներին, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի բոլոր 750 պատգամավորներին: Այս մասին հայտնում են ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմից։

Իրենց օտարերկրյա գործընկերներին համապատասխան նամակներ են ուղարկվել նաև ԱԺ միջխորհրդարանական վեհաժողովներում հայկական պատվիրակությունների և գործող միջխորհրդարանական բարեկամության խմբերի կողմից:

Հղված նամակներում անդրադարձ է կատարվել 1994թ - ի հրադադարի համաձայնագրի ստորագրումից ի վեր Ադրբեջանի կողմից հրադադարի խախտմանն ուղղված ռազմական գործողություններին, ընդգծվել է հանգամանքը, որ ծանր հրետանու, տանկերի և օդուժի հարձակման թիրախ են դարձել ոչ միայն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական բանակի դիրքերը, այլ նաև քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը, ինչի մասին վկայում են նաև զոհերի ու վիրավորների մասին տեղեկությունները, ներառյալ քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց, ծերերի և երեխաների շրջանում։

Նշվել է, որ Հայաստանը տարբեր միջազգային հարթակներում բազմիցս բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանին և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին իրավիճակի լարմանը հանգեցնող ադրբեջանական սադրիչ քայլերի և ագրեսիայի մասին:

Հղված նամակներում նաև ընդգծվել է այն հանգամանքը, որ հակամարտության կարգավորման վերջին տարիներին Ադրբեջանը փորձում էր տապալել ԵԱՀԿ միջնորդական առաքելության գործունեությունը՝ նույնիսկ սահմանափակելով հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ամրապնդումը, ինչպես նաև չհիմնավորված կերպով մերժում էր վստահության միջոցների ներդրման առաջարկները:

Օտարերկրյա խորհրդարանական գործընկերների ուշադրությունն է հրավիրվել այն հանգամանքին, որ Ադրբեջանը շարունակաբար ոտնահարել է միջազգային հիմնարար փաստաթղթերը, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրությունը, Հելսինկիի Եզրափակիչ Ակտը, որոնք պահանջում են խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով և բացառում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը:

Հանձնաժողովի կողմից փաստերի ներկայացմամբ նշվել է, որ թիրախավորելով քաղաքացիական բնակչությանը, Ադրբեջանը խախտել է մարդու իրավունքները և  միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, 1949թ. ժնևյան կոնվենցիաները, 1977թ. լրացուցիչ արձանագրությունները, Երեխաների իրավունքների մասին 1989թ. կոնվենցիան:  

Հայ խորհրդարանականներն իրենց գործընկերներին հղված նամակներում մեկ անգամ ևս ընդգծել են, որ ստեղծված իրավիճակում խիստ կարևոր է զինադադարի խախտումների դատապարտումը և խաղաղության ուղղված կոչերը՝ հատկապես կարևորելով իրավիճակի սրման միակ պատասխանատու Ադրբեջանի սադրիչ գործողությունների հասցեական քննադատումը:  

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 66%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    10 C°
     
    27°  15° 
    20.04.2024
    26°  17° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: