ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գազի նոր սակագինը դեռևս ոչ կանխատեսելի չափով, բայց դրական կազդի մեր տնտեսության վրա

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու ռուսաստանցի իր կոլեգայի հանդիպման սպասված հանգուցալուծումներից էր ՀՀ-ին վաճառվող գազի սակագնի հարցը: Գաղտնիք չէ, որ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն, գազը սահմանին կարժենա 150 դրամ՝ նախկին 165 դրամի փոխարեն: Բնական է, որ բնակչին հուզող հարցն իրեն վաճառվող գազի գնի փոփոխության սպասումն է:

Եթե ենթադրենք, որ բնակչության ունեցած օգուտները կամ վնասները պետք է հաշվել զուտ ծախսվող գազի գումարի չափով, միաժամանակ ընդունելով, որ բնակչին վաճառվող գազի գինը սահմանին համամասնությամբ կէժանանա 9%-ով (15 դրամ), փաստորեն կունենանք մասսայական սպառման գազի ներկայիս սակագնի՝ 156 դրամի ևս 9 %-անոց անկում, այսինքն՝ մոտավորապես 142 դրամ:  Այս պարագայում կստացվի, որ բնակիչն, ով միջինում ձմռան ամիսներին սպառում է, օրինակ, 50.000-60.000 դրամի գազ, կվճարի մոտավորապես 4500-5500 դրամ քիչ գազի կոմունալ (9%-ով պակաս): Բնական է, որ ամռան ամիսներին գազի սակագնի փոփոխությունից խնայված գումարը կլինի շատ ավելի փոքր: Այս առումով արդարացված են սպասումները, որ գազի սակագնի ներկայիս կրճատման հետևանքները կսկսենք զգալ առավելապես ընթացիկ տարվա վերջում:

Սակայն, բնակչին վաճառվող գազի սակագնի հնարավոր փոփոխությունը կարելի է դիտարկել գնի ավելի մեծ նվազման տեսքով, քան դա  արվել է սահմանին: Դա պայմանավորված է մի շարք գործոններով, որոնք պայմանավորված են «Գազպրոմ»  ընկերության շահույթով ու ծախսերով:

Այսպես, պաշտոնական տվյալներով ընկերության շահույթը 1000 խմ-ի դիմաց կազմում է 30 դոլար: Բնական է, որ սահմանին գազի սակագնի նվազումը կհանգեցնի ընկերության շահույթի որոշակի աճի ևս:  Ինչ վերաբերում է ծախսերին, ապա մասսայական ծախսեր, որպես այդպիսին, չեն սպասվում և դա պայմանավորված է վերջին երկու տարիների ընթացքում ընկերության կողմից արդեն իսկ կատարված փոփոխություններով (աշխատավարձերի աճ, աշխատակազմի ընդլայնում):

Սա նշանակում է, որ գազի նոր սահմանված սակագնի փոփոխությունը բնակչի համար մեծապես կախված կլինի ընկերության քաղաքականությունից: Փորձագիտական շրջանակներում արդեն իսկ շրջանառվում են գնի ճկուն համակարգի ներդրման հարցերը, որով գազ սպառող բնակիչները կենթարկվեն դասակարգման, կամ գազի գինը կլինի պայմանական ասած «սեզոնային», տարվա տաք ամիսներին մի սակագին, ցուրտ ամիսներին՝ մեկ այլ:

Մյուս կողմից, երկրում ընթացող տնտեսական գործընթացների գրեթե մեծ մասը, եթե ոչ ամբողջությամբ, ապա ուղղակիորեն կամ անուղղակիորեն առնչվում է գազի ծախսի հետ: Ուստի, տրամաբանական է, որ գազի գնի անգամ միայն սահմանին նվազումը  զդեցություն պետք է ունենա նաև լայն սպառման արտադրանքի ինքնարժեքի վրա:

Այս ամենը ամփոփելով՝ կարող ենք նշել, որ նոր սակագինը դրական ազդեցություն կունենան մեր տնտեսության վրա, իսկ թե որքան՝ կախված է սպառնողների համար նախատեսվող սակագնից:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 31%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    22 C°
     
    26°  16° 
    21.04.2024
    25°  14° 
    22.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: