ԵՐԵՎԱՆ 17 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ԱՄՀ-ն վատացրել է 2016-ին Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը

Արժույթի միջազգային հիմնադրամը վատացրել է 2016 թվականի համար Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը՝ հասցնելով 1.9 տոկոսի։ Ինչպես նշում է РИА Новости-ն, այս մասին ասվում է ԱՄՀ-ի «Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներ» ապրիլյան զեկույցում։

Նախորդ զեկույցում, որն ԱՄՀ-ն հրապարակել էր 2015 թվականի հոկտեմբերին, 2016 թվականին Հայաստանի ՀՆԱ աճ էր կանխատեսվել 2.2 տոկոսի մակարդակում։

Հայաստանում սղաճը 2016-ին կանխատեսվում է 2.6% մակարդակի վրա (նախկին կանխատեսումը՝ 3.4%)։ Միևնույն ժամանակ ԱՄՀ-ն Հայաստանում կանխատեսում է գործազրկության աճ, որը 2015 թվականի 17.7% ցուցանիշից 2016 թվականին կհասնի 18.2 տոկոսի:

2016 թվականի պետբյուջեում Հայաստանում սղաճը ծրագրված է 4 տոկոսի մակարդակի վրա, իսկ ՀՆԱ աճը՝ 2.2-ի։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 39%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    17 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: