Ադրբեջանին զենք վաճառելով՝ Ռուսաստանը դառնում է նրա հանցակիցը

Ապրիլյան քառօրյա պատերազմն ինչ-որ չափով գուցե կանխատեսելի էր: Ադրբեջանի կողմից գնված միլիոնավոր դոլարների հասնող զենքը մի օր պիտի կրակեր: Ցավալի է, բայց փաստ, որ այդ զենքի հիմնական, մեծ մասը մեր հակառակորդը ձեռք է բերում մեր ռազմավարական դաշնակցից, ում հետ մենք նույն անվտանգության համակարգում ենք (ՀԱՊԿ): Բացի նրանից, որ Ռուսաստանի համար զենքի վաճառքը բավական շահեկան բիզնես է, ռուսական կողմը միաժամանակ և´ Հայաստանին, և՛ Ադրբեջանին զենք վաճառելը բացատրում է հավասարակշռությունը պահպանելու խնդրով: «Ես կարծում եմ, որ զենքը կարող է և պետք է ձեռք բերվի ոչ միայն այն երբևէ օգտագործելու նպատակով, այլ նաև, որպեսզի այն զսպման գործոն հանդիսանա: Եվ հակամարտության բոլոր կողմերը պետք է դիտարկեն սա», - ռուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում ասել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Եթե նույնիսկ այս թեզը կյանքի իրավունք ունի, ապա հաստատ ոչ Ղարաբաղյան հակամարտության դեպքում, երբ ակնհայտ է, որ ձեռք բերված սպառազինություններն Ադրբեջանն օգտագործում է անգամ խաղաղ բնակչության նկատմամբ՝ ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը: Մի պահ անտեսելով այն հանգամանքը, որ Ռուսաստանը հանդիսանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, 1994թ հրադադարի եռակողմ պայմանագրի հիմնական միջնորդ, ինչպես նաև հայ-ռուսական ռազմավարական դաշնակցությունը՝ փորձենք հասկանալ, թե որքանո՞վ է իրավաչափ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը:
2013թ. ապրիլի 2-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեան, 154 կողմ, 3 դեմ (Իրան, Սիրիա, Հս. Կորեա) և 23 ձեռնպահ (այդ թվում՝ ՌԴ) ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Զենքի վաճառքի մասին» պայմանագիրը, որը կոչված էր զենքի վաճառքն ամբողջ աշխարհում ավելի թափանցիկ և վերահսկելի դարձնել: Պայմանագրի 6-րդ հոդվածը սահմանում է բոլոր այն դեպքերը, երբ զենքի վաճառքն արգելվում է: Մասնավորապես, պայմանագրի անդամ պետություններին արգելվում է զենք վաճառել, եթե 1) նման վաճառքը կհանգեցնի ՄԱԿ ԱԽ ընդունած որոշումները պահպանելու հարցում տվյալ պետության պարտավորությունների խախտմանը, 2) կհակասի երկկողմ պայմանագրերով իր կողմից ստանձնած միջազգային պարտավորություններին, 3) եթե վաճառող կողմը տիրապետում է հավաստի տեղեկատվության, որ գնված սպառազինություններն օգտագործվելու են ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, 1949թ. Ժնևյան կոնվենցիաների, քաղաքացիական օբյեկտների կամ քաղաքացիական անձանց վրա հարձակումների կամ այլ պատերազմական հանցագործությունների համար:
Ապրիլյան քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանի կողմից գնված զենքն ուղղակիորեն օգտագործվում է նաև խաղաղ բնակչության ու քաղաքացիական օբյեկտների ոչնչացման համար, ուստի, համաձայն վերոնշյալ փաստաթղթի, պետությունները պետք է ձեռնպահ մնան Ադրբեջանին զենք վաճառելուց: Սակայն, այդ դրույթով կաշկանդված չէ Ադրբեջանին սպառազինությունների հիմնական վաճառողներից մեկը՝ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը: Բանն այն է, որ ՌԴ-ն հրաժարվել է ստորագրել ՄԱԿ-ի կողմից ներկայացված փաստաթուղթը՝ պատճառաբանելով, որ այն «չափազանց թույլ» փաստաթուղթ է, որը, բացի այդ, նաև «որոշակի բեռ է դնում անդամ պետությունների ուսերին»: Նման բնորոշում է տվել ՌԴ ԱԳՆ սպառազինությունների չտարածման և վերահսկման բաժնի պետ Միխայիլ Ուլյանովը:
Սակայն, եթե անգամ մի կողմ դնենք «Զենքի վաճառքի մասին» պայմանագիրը, ապա գրեթե նույն բնույթի պարտավորություններ սահմանվում են նաև 1949թ. Ժնևյան կոնվենցիաներով, որտեղ հենց 1-ին հոդվածը նշում է, որ «բոլոր պետությունները պարտավոր են պահպանել միջազգային մարդասիրական իրավունքն ու ապահովել դրա պահպանությունը»: Այս դրույթը մեկնաբանվում է՝ որպես կոնվենցիայի անդամ պետությունների պարտավորություն չխրախուսել (այդ թվում՝ զենքի վաճառքի միջոցով) հակամարտության որևէ կողմի՝ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտման հարցում կամ անգործությամբ չհանգեցնել նման խախտումների:
Ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացրած պատերազմական հանցագործությունները (օրինակ՝ Թալիշ գյուղում իրականացրած վայրագությունները, 12-ամյա երեխայի սպանությունը, գլխատումները) հստակ ցույց են տալիս, որ Ադրբեջանին սպառազինություններ վաճառելով միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ռուսաստանը, ոչ միայն չի կատարում իր պարտավորությունը՝ ապահովելու Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի պահպանությունն, այլ դառնում է Ադրբեջանի հանցակիցը:
-
23:12
Թուրքիան լուրջ տնտեսական ճգնաժամի առջև է կանգնած. Չավուշօղլու
-
21:47
G7-ի երկրները հունիսի 28-ին կհայտարարեն ռուսական ոսկու ներմուծման արգելքի մասին (Reuters)
-
20:49
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
-
18:44
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Աթենք
-
15:55
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
10:07
Այսօր Բարեկենդան Սուրբ Գրիգոր Լուսավորչի պահոց տոնն է
-
09:46
SADA CUP. Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Իրանի հավաքականին
-
01:02
ՌԱԿ-ն իր պատմությամբ ու անցած ճանապարհով ապացուցել է իր կենսունակությունը. Փաշինյանը՝ ՌԱԿ 100-ամյակին նվիրված միջոցառմանը
-
00:27
Դվինի հայ-իտալական հնագիտական արշավախումբն սկսել է Դվինի շրջակայքի հետախուզական աշխատանքները
-
23:11
Մեդվեդևը զգուշացրել է Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներին աջակցելու դեպքում Մոլդովային սպառնացող հետևանքների մասին
-
23:05
Մի շարք խմբագիրներ հրապարակավ հայտարարել են, որ հրաժարվում են հարց ուղարկել Նիկոլ Փաշինյանին
-
22:46
Ռուսաստանն առաջիկա ամիսներին Բելառուսին կփոխանցի «Искандер-М» համալիրները. Պուտին
-
22:05
Սերժ Սարգսյանը չի ընդունել «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ լինելու առաջարկը
-
21:13
Իրանի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն
-
19:09
Հայկական կողմը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության հաստատման պատրաստակամությունը. Վահան Հունանյան
-
17:43
Վարչապետն ընդունել է ՌԱԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչներին
-
16:04
Թուրքիայի իշխանությունները FLYONE ARMENIA ընկերությանը չեն տրամադրել դեպի Լիբանան չվերթերի իրականացման հնարավորություն
-
15:36
Եղանակը Հայաստանում. առաջիկա 5 օրվա կանխատեսում
-
13:05
Վթարի են ենթարկվել ՊԲ զինծառայողները, մեկը մահացել է, 4-ի վիճակը ծանր է. Արցախի ՊՆ
-
12:42
Բացահայտվել և չեզոքացվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հերթական հանցավոր խմբի գործունեությունը. ԱԱԾ
օրվա
շաբաթվա
ամսվա
-
07:11
Մայիսի 28՝ Առաջին Հանրապետության օր
-
15:21
Իրանական հյուպատոսություն Սյունիքում. նոր հնարավորություններ Հայաստանի համար
-
17:04
Ռուսաստանն ու Չինաստանը պատրաստ են համաձայնագիր ստորագրել լուսնային բազայի վերաբերյալ
-
18:29
Ղազախստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի հետ համագործակցությունը խորացնելու մտադրության մասին
-
14:53
Կհաջողվի՞ գազի միասնական շուկայի ձևավորումը ԵԱՏՄ-ում մինչև տարեվերջ
-
12:21
Ալիևի հայտարարությունները լրջագույն կասկածի տակ են դնում խաղաղության հասնելու Ադրբեջանի մտադրությունների անկեղծությունը. ՀՀ ԱԳՆ
-
17:41
Ռուսական գազի էմբարգոն կկործանի Եվրոպայի տնտեսությունը. Հունգարիայի վարչապետ
-
19:00
Նենսի Փելոսիի ամուսնուն ձերբակալել են հարբած վիճակում մեքենա վարելու համար
-
09:52
Արևմուտքի նախաձեռնած հակառուսական պատժամիջոցները վաղուց են նախապատրաստվել և դժվար թե չեղարկվեն. Լավրով
-
13:09
Արցախի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է կիպրացի եվրոխորհրդարանական Կոստաս Մավրիտիսի հետ
Խոնավություն՝ 94%
Քամի՝ 0,51 կմ/ժ