ԵՐԵՎԱՆ 23 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բրիտանիայի ֆիննախը գնահատել է ԵՄ կազմից դուրս գալու վնասները

AFP

Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու դեպքում յուրաքանչյուր ընտանիքի ամենամյա կորուստները կկազմեն 4,3 հազար ֆունտ սթերլինգ (6,1 հազար դոլար): Այդ մասին The Times թերթում գրել է Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը։

«Նախարարության վերլուծությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ին երկրի անդամակցության ցանկացած այլընտրանքի դեպքում մենք կունենանք ավելի քիչ բաց և փոխկապակցված տնտեսություն՝ ոչ միայն Եվրոպայի, այլև ողջ աշխարհի հետ, կլինի ավելի քիչ առևտուր, ավելի քիչ ներդրումներ, ավելի քիչ բիզնես: Դո՛ւրս եկեք ԵՄ-ից և բախվե՛ք այդ խնդիրներին. Մեծ Բրիտանիան կդառնա անդառնալիորեն ավելի աղքատ»,- գրել է Օսբորնը՝ նշելով, որ այդ դեպքում բրիտանացի ընտանիքները կկիսեն երկրի ճակատագիրը:

Ֆինանսների նախարարն ընդգծել է, որ ԵՄ-ի կազմից դուրս գալուց հետո Կանադայի և ԵՄ-ի միջև համաձայնագրի նմանությամբ Լոնդոնի և Բրյուսելի միջև նոր համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ բրիտանական տնտեսությունը 6 տոկոսի անկում կգրանցի։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    23 C°
     
    26°  15° 
    20.04.2024
    26°  16° 
    21.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: