ԵՐԵՎԱՆ 22 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 22 657,47 դրամ ԱՐԾԱԹ - 269,6 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 602,3 դրամ

Դոհայի հանդիպման արդյունքը սպասելի էր

 Իրականում այն, որ Դոհայում «ՕՊԵԿ երկրներ – Իրան  + ՌԴ» ձևաչափով հանդիպման ընթացքում նավթի արդյունահանման ծավալների սառեցման շուրջ որևէ վերջնական պայմանավորվածություն չէր լինելու, կանխատեսելի էր այն պահից ի վեր, երբ Իրանը հայտարարեց հանդիպմանը չմասնակցելու և այդպիսով տվյալ նախաձեռնությանն իր անհամաձայնության մասին: Ապրիլի 17-ին կայացած հանդիպումը, պարզապես, եկավ ևս մեկ անգամ փաստելու, որ նավթի արդյունահանման շուրջ ստեղծված լարվածությունն արդեն դուրս է եկել տնտեսական շրջանակներից՝ դառնալով քաղաքական խնդիր:

Իրականում Դոհայի հանդիպման կուլիսներում ընթացող գործողությունները, որոնք հիմնականում կենտրոնացված էին Իրանի և Սաուդյան Արաբիայի շուրջ, խաչաձևվված բնույթ ունեն: Մասնավորապես, Իրանը, դեռևս տարեսկզբից հետզհետե ձերբազատվելով արևմտյան սանկցիաներից, ի սկզբանե ներկայացրեց իր դիրքորոշումը՝ նավթի արդյունահանման ծավալները հասցնել առնվազն մինչ սանկցիաները եղած մակարդակ ամեն գնով: Իրանի պաշտոնական այդ դիրքորոշմանը հաջորդեց ՌԴ, Վենեսուելա, Սաուդյան Արաբիա, Քաթար քառյակի փետրվարյան պատրաստակամություն-կոչը՝ սառեցնել նավթի արդյունահանման ծավալները՝ շուկայում գերառաջարկի հետևանքները մեղմելու համար: Հասկանալի է, որ կոչն ուներ հասցեատեր՝ ի դեմս Իրանի: Մյուս կողմից հասկանալի է նաև, որ վերջինիս կողմից սա, ըստ էության դիտարկվեց, որպես հերթական սահմանափակում՝ դեռ նախորդներից լիովին չազատված: Արդյունքում ստեղծվեց մի արհեստական իրավիճակ, որտեղ Իրանը դարձավ շուկայի կարգավորման հնարավորություն ունեցող և այն «դիտավորյալ» չկիրառող երկիր: Այս առումով Իրանի դիրքորոշմամբ պայմանավորված, Դոհայում նավթի արդյունահանման ծավալների սառեցման պատրաստակամությունից հրաժարված Սաուդյան Արաբիան նախաձեռնում է արդեն քաղաքական խաղ՝ «մեզնից ով կհաղթի սկզբունքով»: Եթե հաշվի առնենք տարեսկզբից մինչ օրս Սաուդյան Արաբիայի բարձրաստիճան տարբեր ներկայացուցիչների կողմից պարբերաբար հնչող հայտարարությունները, թե պատրաստ է սառեցնել նավթի արդյունահանումը թեկուզ առանց մյուս երկրների համաձայնության (կարծում ենք հատուկ չնշելով բայց և չբացառելով Իրանը), ապա տվյալ պարագայում Իրանի վարքագիծն ավելի ազնիվ կարելի է գնահատել:

Ինչ վերաբերում է այս ամենից բխող շուկայական հետևանքներին, ապա այսօր արդեն բորսաներում ընթանում են նավթի գինը 40 դոլար/բարելի սահմաններում պահպանելուն ուղղված գործընթացները, իսկ ոսկու համաշխարհային գները գրանցել են աճ՝  անվտանգ ակտիվների պահանջարկի աճին զուգահեռ:  Նավթի գների  անկման, այնուամենայնիվ, կարելի է սպասել, սակայն հազիվ թե այն լինի շատ կտրուկ՝ ՕՊԵԿ երկրների կողմից ևս մեկ պայմանավորվածությանմբ պայմանավորված: Խոսքը գնում է նավթի արդյունահանման ծավալների հարցը բազմակողմանիորեն քննարկելու ժամկետները երակաձգելուն և հունիսին ևս մեկ հանդիպում անցկացնելուն:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 16%
Քամի՝ 6 կմ/ժ
22 C°
 
11°  24° 
18.10.2019
12°  23° 
19.10.2019
Հարցում

Կարևո՞ր եք համարում Երևանում WCIT-2019-ի անցկացումը: