ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

«Ծաղկահավաք» Ծիծեռնակաբերդում

Panorama.am

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում  հավաքված ծաղիկները այս տարի էլ կստանան երկրորդ կյանք, հայտնում է Ա1+-ը: Վայրի բնության արժեքների  պահպանման հիմնադրամի նախաձեռնած «Ծաղկահավաք» միջոցառմանը չխանգարեց անգամ անձրևոտ եղանակը: Մի խումբ կամավորների օգնությամբ՝ հավաքված բոլոր ծաղիկները նախ  դասակարգում են, հետո ցողունները առանձնացվում են ծաղկաթերթերից: Կազմակերպիչները վստահեցնում են, որ յուրաքանչյուր բաղադրիչ օգտագործվում է նպատակային. «Ցողուններից  մենք ստանում ենք պարարտախառնուրդ՝ բիոհումուս, որը օգտագործվում է «Հիշողության պուրակի» և այլ հողատարածքներ մշակելու համար, իսկ  ծաղկաթերթերից  վերամշակված  ձեռակերտ թուղթ ենք ստանում, որից  հետո պատրաստում ենք հրավիրատոմսեր ու բացիկներ»,- ասաց Վայրի բնության արժեքների պահպանման հիմնադրամի փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանը:

Այս տարի առանձնացվում էին միայն վարդի թերթիկները. այսպիսի որոշում կազմակերպիչները կայացրել են տարիների փորձը հաշվի առնելով. «Վարդի թերթերը ամենից արագ ու հեշտ են չորանում, մյուս ծաղկաթերթերը, որոնք հաստ են՝ չորանալու հետ դժվարություններ ունեն, հավելյալ դժվարություններ են պահանջում, երբեմն լավ չեն չորանում, ու գործը բարդանում է»:

Թերթերն այսօրվա վերջում կտեղափոխվեն հատուկ չորանոց, որտեղ  էլ կպահեստավորվեն, իսկ վերամշակման գործընթացը կազմակերպիչները պլանավորում են նույնպես կամավորների օգնությամբ անել։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 44%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: