ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գերմանիայի արտգործնախարարն աջակցել է Ցեղասպանության հիշատակին նվիրված համերգին

deutschland.de

Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը աջակցել է Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի՝ Հայոց ցեղասպանության հիշատակին նվիրված «Աղետ» խորագրով համերգին:  Այս մասին հաղորդում է ermenihaber-ը՝ հղում կատարելով «Deutsche Welle»-ի թուրքական ծառայությանը:

Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ 100 տարի առաջ հայ ժողովրդի՝ Անատոլիայից աքսորվելու հետևանքով առաջացած խոր վերքերը մինչև այսօր չեն բուժվել: Ըստ նրա՝ չի հաղթահարվել նաև այն խորը անդունդը, որն առաջացել է հայերի և թուրքերի միջև:

«Միայն նրանք, ովքեր ծանոթ են ուրիշների տրավմաներին ու երազանքներին, կարող  են ընդհանուր ապագայի համար հիմքեր ստեղծել», - ասել է Շտայնմայերը:

Հիշեցնենք, որ  Թուրքիան փորձել էր խոչնդոտել Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի  նախաձեռնած Հայոց ցեղասպանության հիշատակի  համերգի կայացմանը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 27%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    23 C°
     
    29°  17° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: