ԵՐԵՎԱՆ 21 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 23 001,02 դրամ ԱՐԾԱԹ - 261,8 դրամ ՊԼԱՏԻՆ - 13 051,63 դրամ

Չինաստանը ցանկանում է թելադրող դառնալ նաև ոսկու համաշխարհային շուկայում

topwar.ru

Չինաստանը շարունակում է համաշխարհային տնտեսության մեջ դիրքերն ամրապնդելուն ուղղված քաղաքականությունը: Հերթական լուրը, որ ստացվել է այդ ուղղությամբ չին իշխանությունների կողմից արվող գործողության մասին, ոսկու արտահանման և ներմուծման պայմանների դյուրացման մասին լուրն է:

Խոսքը մասնավորապես վերաբերում է Չինաստանի գլխավոր մաքսային կենտրոնի կողմից արված հայտարարությանը, որի համաձայն` այս տարվա հունիսի մեկից չինական մի շարք քաղաքների համար կհեշտացվեն ոսկու արտահանման ու ներմուծման մաքսային գործընթացները, այսինքն՝ ոսկու արտաքին առևտրով զբաղվելու համար ներկայումս գործող մի շարք թույլտվությունների անհրաժեշտությունը դուրս կգա: Որոշման ուժի մեջ մտնելուց հետո ոսկու առևտրով զբաղվող սուբյեկտներին բավարար կլինի ստանալ միայն մեկ թույլտվություն՝ մաքսային ծառայության տարածքային կենտրոնի թույլտվությունը:

Արդեն իսկ նախատեսվում է պիլոտային ծրագրերի իրականացում վեց քաղաքներում՝ Պեկինում, Շանհայում, Գունաչժոյում, Նանկինեում, Ցինդանոյում և Շենչժենում:

Իրականում պետության կողմից իրականացվող հովանավորչական քաղաքականության ներքո բավական «անմեղ» թվացող այս որոշումն ունի հեռահար նպատակներ՝ ոսկու համաշխարհային շուկայում հասնել այնպիսի դերակատարության, ինչպիսին երկիրն ունի սպառողական շուկայում: Եվ սա հաստատվում է տարիներ շարունակ չինական իշխանությունների կողմից իրականացված քայլերով, մասնավորապես՝ ոսկու պաշարների անընդհատ կուտակումով:

Պետք է նշել, որ Չինաստանն ունի ոսկու համաշխարհային պահանջարկի առումով հիմնական առաջատարներից է: Միայն 2015թ. ոսկու պահանջարկը կազմել է 986 տոննա, այն դեպքում, երբ երկրի տարածքում արտադրվել է 450 տոննա թանկարժեք մետաղ: Նշենք նաև, որ և՛ ՀԲ, և՛ ԱՄՀ տվյալներով՝ ոսկու համաշխարհային պահուստների առումով Չինաստանն առաջինն է աշխարհում:

Բնական է, որ լինելով ոսկու ամենաշատ պաշարներն ունեցող երկիրը, ոսկու համաշխարհային առևտրում կարող է իրավիճակ թելադրող դառնալ, ինչի ոչ թաքուն նկրտումները չինական իշխանությունները ցուցադրում են ամեն առիթով: Պատահական չէ, որ Washington Post-ին տված հարցազրույցում Օբամայի խոսքին ի պատասխան, թե ԱՄՆ պետք է առևտրի կանոններ թելադրի, ոչ թե այնպիսի երկրներ, ինչպիսին է Չինաստանը, այդ երկրի ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել էր. «ԱՄՆ-ն շատ հավակնոտ է նման հայտարարությունների հարցում, սակայն վախենամ նրանք հաշվի չեն առել երկարաժամկետ հեռանկարները»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան
Պարզ երկինք
Խոնավություն՝ 45%
Քամի՝ 12 կմ/ժ
21 C°
 
20°  33° 
25.08.2019
20°  33° 
26.08.2019
Հարցում

Կո՞ղմ եք Ամուլսարի շահագործման հարցով հանրաքվեի անցկացմանը