ԵՐԵՎԱՆ 14 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Կարատեի աշխարհի չեմպիոնը՝ որպես կամավոր Արցախում. Արթուր Առուշանյան

«Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է հայ կարատեիստ, աշխարհի չեմպիոն Արթուր Առուշանյանի հետ, ով այժմ  որպես կամավոր գտնվում է ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում: 

 


Արթու՛ր, ինչպե՞ս որոշեցիք կամավոր գրվել պատերազմում: Որո՞նք էին նման որոշում կայացնելու պատճառները:

- Նախևառաջ, ինքս էլ Ղարաբաղից եմ: Բացի այդ, պատերազմի հենց սկզբից էլ ընկերներիս հետ միասին գրանցվեցինք, որ մեկնենք դիրքեր, պարզապես առաջին օրերին այնքան կամավոր կար արդեն, որ մեզ չէին տանում: Վերջերս նոր հաջողացրինք ինքներս էլ գնալ: 

- Ինչպի՞ն է այդտեղ առկա իրավիճակը: Լարվածությունը պահպանվու՞մ է:  

- Հիմա Մարտակերտում եմ գտնվում: Լարվածությունն իրականում մարդիկ են ավելորդ ստեղծում: Այս պահի դրությամբ իրավիճակը համեմատաբար հանգիստ ու նորմալ է:

Իսկ ադրբեջանցիների հետ երբևէ առիթ ունեցե՞լ եք հանդիպելու, թեկուզև սպորտի բնագավառում:

-         Ադրբեջանցիների հետ շատ եմ առիթ ունեցել հանդիպելու և գործի բերումով շփվելու: Անգամ  վերջերս հենց սահմանից ստիպված էի մեկնել Ռուսաստանի կարատեի առաջնության մրցումներին, որտեղ կիսաեզրափակչում ադրբեջանցի մարզիկի հետ դեմ-դիմաց դուրս եկա: Բնական է, որպես հենց նոր խրամատից իջած, ես շատ ավելի նախատրամադրված էի նրա հանդեպ, իսկ ինքը և ընդհանրապես իրենց հավաքականը, իմ տպավորությամբ ավելի շատ ներքին վախ ունեին: Չէին ուզում շատ աչքի ընկնեին, կարծես խուսափում էին մեզնից:




Արթուր Առուշանյանը ծնվել է 1993 թվականին Սանկտ-Պետերբուրգում: 2000 թ.-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Ստեփանակերտ: 2010-ին ավարտել է Ստեփանակերտի թիվ 3 դպրոցը և ընդունվել Երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտ: 2005 թ-ից զբաղվում է կարատեով: 2007 թ. նվաճել է Հայաստանի կարատեի առաջնության բրոնզե մեդալը: 2011 թ. 1-ին տեղ է զբաղեցրել Եվրոպայի պատանեկան առաջնությունում Բուլղարիայում: 2012 թ.-ին Իսպանիայում դառնում է Եվրոպայի կարատեի չեմպիոն: 2015 թ-ին հաղթող է ճանաչվում աշխարհի գավաթի երեխաների, երիտասարդների, պատանիների շրջանում: Նույն տարում Խաբարովսկում դառնում է աշխարհի չեմպիոն կարատեի Կիոկուշին մարզաձևում:

Ասում են՝ սպորտում քաղաքականությունը տեղ չունի: Բայց երբ պատերազմը խառնվում է կյանքին, սպորտն ու քաղաքականությունը ևս հատվում են: Արթուրի օրինակն էլ դրա  վառ ապացույցն է...

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    13 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: