ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Պետական խորհրդանշանները մեր պետության ֆիզիկական մարմնավորումն են. Պավել Սարգսյան

Պետական խորհրդանշանները մեր պետության ֆիզիկական մարմնավորումն են և յուրաքանչյուրը պետք է իր ներդրումն ունենա այդ խորհրդանշանների և հետևաբար մեր պետականության կայացման գործում: Այդ նպատակով «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամը 2010 թվականից ամեն տարի պետական խորհրդանշանների օրվան նվիրված տոնական քայլերթ է կազմակերպում: Մինչև 2013 թվականը միջոցառումն իրականացվել է հունիս 15-ին՝ պետական դրոշի մասին օրենքի ընդունման օրը, իսկ 2013-ից այն իրականացվում է հուլիսի 5-ին՝ ՀՀ Սահմանադրության օրը:

Այսօր՝ մայիսի 13-ին, կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հիմնադրամի գլխավոր տնօրեն Պավել Սարգսյանը, ամփոփելով նախորդ տարիների քայլերթի արդյունքները, ներկայացրել է այս տարվա քայլերթի կազմակերպչական աշխատանքների հետ կապված որոշ մանրամասներ: Նա համոզմունք հայտնեց, որ նախորդ տարիների քայլերթը կատարել է իր առջև դրված խնդիրը: «Տոնական քայլերթի հիմնական գաղափարը երիտասարդությանը համախմբելն է  պետական խորհրդանշանների շուրջ: Միևնույն ժամանակ քայլերթը նպաստում է, որ այն մարդիկ, ովքեր չեն մասնակցում դրան, պետական խորհրդանշանների նկատմամբ հավուր պատշաճի վերաբերմունք ցուցաբերեն», - նշել է Սարգսյանը:

Նշենք, որ 2014 թվականի քայլերթն (2015 թվականին չի կայացել ֆինանսական միջոցների բացակայության պատճառներով) ոստիկանության տվյալներով ունեցել է մոտ 10 հազար մասնակից Երևանից և տարբեր մարզերից, նույնիսկ՝ Արցախից: Քայլերթին ներկայացված չէ եղել միայն Սյունիքի մարզը:

Քայլերթն ավանդաբար մեկնարկում է 19.00-ին Ազատության հրապարակից, ինչին նախորդում է փոքրիկ համերգային ծրագիր: Այնուհետև եռագույն շապիկներով մասնակիցները քայլերթով անցնում են Երևանի կենտրոնով: Քայլերթն եզրափակվում է Ազատության հրապարակում տոնական համերգային ծրագրով: Ինչպես նշել է Պավել Սարգսյանը, այս տարվա տոնական համերգին նախատեսվում է եռագույն օդապարիկ թողնել:

Նշենք, որ քայլերիթին կարող են մասնակցել 11 տարեկանից բարձր անձինք: Մասնակցության համար ցանկացած խումբ կարող է drosh.am, yeraguyn.am/com էլեկտրոնային հասցեներով մասնակցության հայտ ներկայացնել՝ նշելով մասնակիցների թիվը, որպեսզի կարողանան նախօրոք եռագույն շապիկներ ստանալ: Նշենք որ, միջոցառումը ֆինանսավորվում է բացառապես հիմնադրամի կողմից: Նրանք, ովքեր ցանկանում են իրենց ֆինանսական ներդրումն ունենալ միջոցառման կայացման գործում, կարող են հանգանակություն կատարել այդ նպատակով՝ այստեղ:



Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 36%
    Քամի՝ 3,6 կմ/ժ
    15 C°
     
    27°  15° 
    18.04.2024
    27°  17° 
    19.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: