ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Ալբանիան ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցություններ կսկսի

rusbalkan.com

Ալբանիայի կառավարությունը ծրագրում է բարեփոխել դատական համակարգը և մինչև տարեվերջ բարձրացնել ԵՄ-ում երկրի անդամակցության հարցը։ Այս մասին Euronews-ին տված հարցազրույցում ասել է Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման։

«Մենք ցանկանում ենք տարեվերջին անդամակցության մասին բանակցություններ սկսել։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է, որ Եվրոպական խորհրդի հանդիպման պահին բարեփոխումն արդեն ընդունված լինի, և մենք այն կընդունենք»,- ասել է նա։

Վարչապետը նաև ընդգծել է, որ տարվում է դատական համակարգի բարեփոխման ուղղությամբ ակտիվ աշխատանք։ Բարեփոխման անցկացումն ավելի վաղ պահանջել էր ԵՄ-ն։

«Բարեփոխման հետ կապված ուշացումներ չկան։ Մենք սկսել ենք իրագործել այն արդեն ավելի քան մեկ տարի առաջ և այժմ մոտեցել ավարտին»,- եզրափակել է էդի Ռաման։

 



այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: