ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մոնտենեգրո-ՆԱՏՕ. համագործակցություն հանու՞ն, թե՞ ընդդեմ

www.globalresearch.ca

Մոնտենեգրոյի (Չեռնոգորիա) վարչապետ Միլո Ջուկանովիչը մայիսի 19-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում ստորագրեց Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու արձանագրությունը: Ստորագրման պաշտոնական արարողության ժամանակ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար  Յենս Ստոլտենբերգը նշեց, որ անդամակցումը ՆԱՏՕ-ին Մոնտենեգրոյի համար կապահովի երկարաժամկետ կայունություն, ինքնիշխանություն և անվտանգություն, կտա հնարավորություն նստել ՆԱՏՕ-ի հետ մի սեղանի շուրջ և մշակել կազմակերպության քաղաքական կուրսը:

Արձանագրության ստորագրումից հետո Մոնտենեգրոն կարող է մասնակցել ՆԱՏՕ-ի բոլոր նիստերին, սակայն առայժմ միայն որպես դիտորդ: Երկիրը Հյուսիսատլանտյան դաշինքի լիիրավ անդամ կդառնա միայն այն բանից հետո, երբ անդամ բոլոր պետությունները վավերացնեն ստորագրված արձանագրությունը:

Մոնտենեգրոյի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու փաստը խիստ զայրացրել է Ռուսաստանին: Դա պայմանավորված է և այն հանգամանքով, որ Մոնտենեգրոյում բավական մեծ ռուսական համայնք կա, ռուսական կապիտալով գործող ձեռնարկություններ, ինչպես նաև այն հանդիսանում է ռուս զբոսաշրջիկների համար հանգիստն անցկացնելու հիմնական ուղղություններից մեկը:  Այս երկրի անդամակցումը ՆԱՏՕ-ին, բնականաբար, իր ազդեցությունը կթողնի այս ամենի վրա:

Ռուսաստանը բազմիցս արտահայտել է իր դժգոհությունը՝ կապված Մոնտենեգրոյի որդեգրած արտաքին քաղաքական կուրսի հետ: Այս առնչությամբ Ռուսաստանը նախ և առաջ պնդում է, որ նման կարևոր որոշում ընդունելու համար Մոնտենեգրոյի իշխանությունները պարտավոր էին հանրաքվե անցկացնել և լսել ժողովրդի կարծիքը: Նշենք, որ վերջին հարցումների համաձայն երկրի բնակչության ավելի քան 54 տոկոսը դեմ է ՆԱՏՕ-ին անդամակցելուն: Սակայն այս առնչությամբ երկրի վարչապետ Միլո Ջուկանովիչն ավելի վաղ հայտարարել էր, որ ոչ մի հանրաքվե էլ չի լինելու, և արդյունքում այդ հարցը որոշեց երկրի խորհրդարանը:

«ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների ընդլայնումը դեպի Արևելք չի կարող չհանգեցնել Ռուսաստանի կողմից պատասխան գործողությունների», - դեռ նախորդ տարվա դեկտեմբերին ասել էր ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի կողմից Մոնտենեգրոյին արված պաշտոնական հրավերը:

Տպավորություն է, որ բոլորն են սպասում Ռուսաստանի պատասխան գործողություններին, թեև դեռ պատկերացում չկա, թե դրանք ինչ բնույթի կլինեն: «Յուրաքանչյուր պետություն իրավունք ունի ընտրելու իր ճանապարհը, այդ թվում և այն ճանապարհը, որի միջոցով կապահովի իր անվտանգությունը: Մոնտենեգրոն կայացրելլ է իր որոշումը և Դաշինքի 28 անդամ պետությունները սատարել են այն: Այսքանից հետո դեռ հարցեր կա՞ն», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը՝ շեշտելով, որ «Ռուսաստանի կողմից որևէ պատժամիջոց կամ այլ գործողություն չի կարող արդարացվել»: ՆԱՏՕ-ի նման դիրքորոշումն առավել քան բնական է, սակայն ավելի կարևոր է հասկանալ այն, թե ինչով է կարևոր Մոնտենեգրոն՝ փոքր, ռազմական առումով առանձնապես կարևորություն չներկայացնող պետությունը, ՆԱՏՕ-ի համար:

Նախ և առաջ, Մոնտենեգրոյին ընդունելով իր շարքերը ՆԱՏՕ-ն վերահաստատում է իր բաց դռների քաղաքականությունը: Դրանով կազմակերպությունը ևս մեկ անգամ բարձրաձայնում է, որ իր դռները բաց են բոլոր այն եվրոպական պետությունների առաջ, որոնք ընդհանուր արժեքների կրող են և կարող են իրենց ներդրումը բերել Դաշինքի երկրների հավաքական անվտանգության ապահովման գործում (նախ և առաջ Վրաստան, Մակեդոնիա, Բոսնիա և Հերցեգովինա, որոնք թեկնածու պետություններ են): Սակայն Ռուսաստանին առավել անհանգստացնում է այն, որ այս քաղաքականությունը և Մոնտենեգրոյի անդամակցումը կարող են բացասաբար անդրադառնալ հարևան Սերբիայի վրա, որը ՌԴ համար մեծ կարևորություն ունեցող պետություններից է:

Բացի այդ, իր այս քայլով ՆԱՏՕ-ն հերթական քայլն է անում դեպի Արևելք ընդլայնվելու իր քաղաքականության մեջ, ինչը, անխոս, ուղղված է Ռուսաստանի դեմ: Ակնհայտ է, որ նման իրավիճակում ռուսական պատասխանն իրեն երկար չի սպասեցնի:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 38%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    12 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: