ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀՀ Ազգային Ժողովն ընդունեց Ընտրական նոր օրենսգիրքը

Sputnikarmenia.ru

Ազգային ժողովը մայիսի 25-ին երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Ընտրական օրենսգրքի նախագիծը: Կողմ քվեարկեց 102 պատգամավոր, դեմ` 17, ձեռնպահ` 3:

Ելույթ ունենալով քվեարկությունից առաջ` ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ այս տեսքով Ընտրական օրենսգիրքը չի լուծում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ­-ի արած առաջարկները, չի լուծում այն խնդիրները, որոնց մասին բարձրաձայնել են քաղաքացիական հասարակությունը, ընդդիմադիր քաղաքական ուժերը: «Եվ սա է պատճառը, որ մենք դեմ ենք քվեարկելու, սակայն շարունակում ենք հույս ունենալ, որ Ընտրական օրենսգրքի շուրջ լայն կոնսենսուս ի վերջո կկայանա»,­- նշեց Զուրաբյանը:

Ի պատասխան կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց. «Թեև մենք այսօր հաստատում ենք Ընտրական օրենսգիրքը, բայց նաև այսօր պատրաստ ենք մեկ անգամ ևս վերահաստատել մեր հայտարարությունը, որը եղավ երկրորդ ընթերցման ժամանակ, որ եթե անգամ հունիսի 1-ից հետո մեզ հաջողվի գտնել փոխադարձ ընդունելի այնպիսի մեխանիզմներ, որոնք էլ ավելի կուժեղացնեն Ընտրական օրենսգիրքը, որոնք կլինեն իրատեսական, մենք իսկապես պատրաստ կլինենք հրավիրելու նաև արտահերթ նստաշրջան կամ նիստ և ներկայացնելու առաջարկություններ՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու համար»:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    12 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: