ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Արևմտյան Հայաստանի հավաքականը՝ չճանաչված երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների աշխարհի գավաթի ֆավորիտ

Մայիսի 28-ից  հունիսի 5-ը Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում կայանալու է  չճանաչված  երկրների ֆուտբոլի ֆեդերացիաների ընկերակցությունների համադաշնության ConIFA- ի (Confederation of Independent Football Association)  աշխարհի գավաթի 2-րդ խաղարկությունը, որը նաև մասնակիցների երկրների հավաքականների համար ֆուտբոլի աշխարհի առաջնություն է համարվում:

Այդ ստուգատեսին մասնակցելու  պատրաստակամություն են  հայտնել ConIFA- ին անդամակցող չճանաչված 12 երկրների ընտրանիներ, որոնց թվում էր նաև  Արևմտյան Հայաստանի հավաքականը:

Ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությունը կկայանա մայիսի 28-ին Սոխումիի «Դինամո» մարզադաշտում: Խմբային փուլի հանդիպումները կսկսվեն մայիսի 29-ից,  իսկ եզրափակչի վճռորոշ  հանդիպումը տեղի կունենա  հունիսի  5-ին:

Հիշեցնենք, որ Արցախի ֆուտբոլի ընտրանին ևս նախանցած տարի մասնակցել էր հունիսի 1- 8-ը Շվեդիայի Էստերսունդ քաղաքում ConIFA-ի 2014-ի աշխարհի գավաթի առաջին խաղարկությունում և 12 երկրիների հավաքականների պայքարում գրավեց 9-րդ տեղը: Այս երկու տարիներին, սակայն, Արցախն այլևս չի մասնակցում:

Ինչ վերաբերում է Արևմտյան Հայաստանի նորաստեղծ հավաքականին, ապա այն այս ամիս ConIFA-ում հանդես կգա  նոր համալրած ֆուտբոլիստներով.

Վերջինը թիմի շարքերը համալրել է ֆրանսիական «Իվրի» ակումբում հանդես եկող ֆրանսահայ պաշտպան Մասիս Կայան, Իսկ մինչ այդ հրավիրվել էր նաև Մասիս Կայայի եղբայրը՝ ֆրանսահայ պաշտպան Ռաֆֆի Կայան, որը խաղում է Երևանի «Արարատում»:

Մինչև այս հավաքականը համալրել էին նաև Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին խաղացող, շվեյցարական «Սերվետի» ֆուտբոլիստ Հրաչ Յագանը, գերմանական «Կլևեի» հարձակվող Լևոն Կուրկչիյանը, գերմանական «Վեգբերգի» կիսապաշտպան Դավիթ Ազինը, բելգիական «Վոլյուվ Զավենտեմի» դարպասապահ Տիգրան Խանջարյանը, Երևանի «Արարատի» ֆրանսահայ կիսապաշտպան Զավեն Բուլուտը, Մարսելի հայ համայնքի «Արձիվ» թիմի 23-ամյա կիսապաշտպան Դենիս Օզը, բելգիական «Սերկլ Բրյուգեի» 26-ամյա հարձակվող Իվան Յագանը և Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Վարանց Բզդիկյանը, որը ֆրանսիական «Մարսելի» սան է և վերջերս է խզել պայմանագիրը Լիբանանի «Նեջմեհի» հետ:

Նշենք նաև, որ մի շարք մասնագետներ ու  ֆուտբոլային փորձագետներ ConIFA-ի 2016-ի հիմնական ֆավորիտ են համարում հենց Արևմտյան Հայաստանի հավաքականին:

Մաղթե՛նք տղաներին հաջողություն և հաղթանակ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 41%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    15 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: