ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Մխիթարյանը մասնակցել է ԼՂՀ-ի համար ռազմական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով Բեռլինում կազմակերպված դրամահավաքին

artsakhpress.am

Facebook-ի օգտատեր Բելլա Լալայանը տեղեկացնում է, որ ԼՂՀ առաջնագծում պաշտպանությանն ու անվտանգությանը օժանդակելու համար Բեռլինում կազմակերպվել է դրամահավաք, որին մասնակցել է նաև սիրված ֆուտոբլիստ Հենրիխ Մխիթարյանը:  Ըստ նրա՝ արդյունքում հավաքագրվել է 90 000 եվրո:

Նա մասնավորպես գրել է.

«Առաջնագծում պաշտպանության ու անվտանգության հարցերի հանդեպ անտարբեր չեն նաև եզդիները: Նրանք մասնակցել են և իրենց ավանդն են ունեցել Բեռլինում կազմակերպված դրամահավաքին:

Դրամահավաքը նախաձեռնել են Գերմանիայում / Բեռլին/ ուսանող արցախցի երիտասարդ Անդրանիկ Ասլանյանն իր ընկերներ՝ Տիգրան Մնացականյանի /Լոնդոն/, Արման Բալայանի եւ Մխիթար Օգանեսյանի (Շվերին) հետ՝ ի նպաստ Արցախի անվտանգության ու պաշտպանության գործին:

Երիտասարդների նախաձեռնությանը մեծ աջակցություն է ցուցաբերել բոլորիդ կողմից սիրված ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը:

Դրամահավաքին իրենց ավանդն են ունեցել մեր հայրենակիցները տարբեր երկրներից, ինչպես նաև օտարերկրացիներ, այդ թվում՝ գերմանաբնակ եզդիներ:

Հավաքագրված գումարը կրկնապատկվել է մոսկվայաբնակ հայ գործարարներ Հովհաննես եւ Վահե Պարազյան եղբայրների շնորհիվ:

Արդյունքում հավաքագրվել է 90 000 եվրո:

Այս գումարով ձեռք են բերվել անօդաչու թռչող սարք, դրանց համար անհրաժեշտ սարքավորումներ, ջերմատեսիլներ և գիշերային տեսանելիության սարքեր:

Երիտասարդների այս նախաձեռնությանը կազմակերպչական հարցերում օգնել են Արցախի համապատասխան պետական ծառայություններն ու մարմինները:

Դրամահավաքի կազմակերպիչները մանրամասն ներկայացրել են նվիրատվությունների չափերն ըստ քաղաքների և համայնքների, ինչպես նաև անհատ նվիրատուներին, ովքեր կատարել են հանգանակություն

Քաղաքներ եւ համայնքներ

1. Բոնն, Էլմզոր, Լիմբուրգ-Վալբուրգ, Լուդվիգսլուսթ, Համբուրգ, Հայդե,
Նոյմյունսթեր, Շվերին, Վիսբադեն, Փարխիմ, Քոբլենց, Քրիվիթց քաղաքներից եւ համայնքներից հանգանակվել է – 17.435 եվրո

2. Լոնդոն – 3.500 եվրո
3. Բեռլին, Մյունխեն, Նյուրնբերգ, Ֆրանկֆուրտ – 2.270 եվրո
4. Բալթիմոր, Բոստոն, Նյու Յորք, Սան Խոսե - 4.015 եվրո
5. Monitis cjsc, Երևան - 830 եվրո

Անհատներ

1. Հովհաննես եւ Վահե Պարազյաններ(Մոսկվա) - 40.000 եվրո
2. Հենրիխ Մխիթարյան (Դորտմունդ) - 10.000 եվրո
3. Անդրանիկ Ասլանյան(Բեռլին) - 10.000 եվրո
4. Լեւոն Համբարձումյան(Բեռլին) - 300 եվրո
5. Վազգեն Հովակիմյան(Բեռլին) - 300 եվրո
6. Արման Ֆարմանյան (Բեռլին) - 300 եվրո
7. Մարատ Օգաննեսյան(Լայպցիգ) - 200 եվրո
8. Գեղեցիկ Հովհաննիսյան/Սիրան Սահակյան(Բեռլին) - 150 եվրո
9. Արեւիկ Ավետիսյան(Բեռլին) - 100 եվրո
10. Հայկ Ավետիքյան(Լայպցիգ) - 100 եվրո
11. Արմեն Արզումանյան(Բեռլին) - 100 եվրո
12. Տիգրան Մարգարյան(Կրակով) - 100 եվրո
13. Նիկոլ Էքերթ (Բեռլին) - 100 եվրո
14. Արա Սարանգուլյան(Շվերին) - 100 եվրո
15. Լիլիթ Ազնավուրյան (Բեռլին) - 50 եվրո
16. Ստելլա Խալաֆյան (Ստենդալ) - 50 եվրո
17. Սաթենիկ Մելքոնյան (Բեռլին) - 50 եվրո
18. Ֆալկո Վայմերթ(Բեռլին) - 50 եվրո:

Ընդհանուր – 90.100 եվրո, կամ 101.000 դոլար»։

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 30%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    13 C°
     
    16°   
    29.03.2024
    20°   
    30.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: