ԵՐԵՎԱՆ 15 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 29 046,63 դրամ ԱՐԾԱԹ - 346,67 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 965,09 դրամ

Նավթի բարձր գինն «արգելվում է»

politobzor.net

Նավթի համաշխարհային գներն անկում են ապրում: Պատճառը ներդրողների մտավախությունն է, որ հասնելով 50 դոլար/բարելի շեմին՝ նավթի արդյունահանման ծավալները կրկին կարող են աճել:  Փորձագետների գնահատականով դա կհանգեցնի նավթի շուկայի առանց այդ էլ բարձր հագեցվածության, հաղորդում է ria.ru կայքը:

Այսպես, Brent տեսակի նավթի գինը նվազել է 0,99%-ով՝ հասնելով  49,1 դոլար/բարելի: WTI տեսակի նավթի գինն անկում է ապրել  0,71%-ով՝ հասնելով 49,13 դոլար/բարելի:

Հիշեցնենք, որ նավթի գները հասել էին 50 դոլար/բարելի այն բանից հետո, երբ Լիբիայի և Հարավային Աֆրիկայում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Կանադայի անտառային հրդեհների պատճառով նավթի համաշխարհային արդյունահանման ծավալները կրճատվել էին օրական 4 մլն բարելով:

Ստացվում է, որ նավթի շուկայի ներկայիս վիճակը թույլ չի տալիս, որպեսզի գները կարգավորվեն՝ առանց արդյունահանման ծավալների կարգավորման, ինչի արդյունքում նավթի բարձր գինն «արգելվում է»:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 60%
Քամի՝ 11 կմ/ժ
15 C°
 
13°  25° 
01.10.2020
13°  26° 
02.10.2020
Հարցում

Բավարարվա՞ծ եք Ամուլսարի հարցում Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից: