ԵՐԵՎԱՆ 30 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 483.94 դրամ +0,94 EUR - 512.2 դրամ +0,2 RUB - 7.88 դրամ +0,88 GBP - 595.54 դրամ +0,54
  • ՈՍԿԻ - 20 547,37 դրամ ԱՐԾԱԹ - 227,56 դրամ ՊԼԱՏԻՆ - 12 443,16 դրամ

Թուրքիա-Ռուսաստան. որտե՞ղ է հարաբերությունների կարգավորման բանալին

Ի պատասխան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ցանկության մասին հայտարարությանը՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն առաջարկել է ռուսական կողմի հետ ձևավորել համատեղ աշխատանքային խումբ, որն ուղղված կլինի երկկողմ հարաբերությունները կարգավորելուն:

Թուրք պաշտոնյան չի կարևորում առաջարկվող մարմնի պաշտոնական կամ ոչ պաշտանական լինելը՝ շեշտելով, որ կարևոր է, որ այն օգնի երկկողմ հարաբերություններում առկա հակասությունները հարթելու ընդհանուր ուղի գտնել: Ըստ թուրքական կողմի՝ սա հենց այն քայլն է, որն անհրաժեշտ է հարաբերությունները վերականգնելու համար:  

Սակայն շատ կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք Թուրքիայից նման քայլ էր ակնկալում Ռուսաստանը՝ որպես հարաբերությունների կարգավորման շարժիչ գործոն: Ըստ էության՝ ոչ: Ռուսաստանը՝ ի դեմս նախագահ Պուտինի, շատ հստակ ներկայացրել է, թե կոնկրետ ինչ քայլեր է սպասում Թուրքիայից, և այստեղ առաջինը «ներողությունն» է՝ 2015 թվականի նոյեմբերի 24-ին թուրքական ռազմաօդային ուժերի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչ օդանավը խոցելու համար: Թվում է, թե ավելի բարդ բան հնարավոր էլ չէր պահանջել:

Ակնհայտ է, որ այսօրվա Թուրքիան, չի գնա այդ քայլին. նախագահ Էրդողանի համար սա սկզբունքի հարց է: Եվ բացի այդ, ռուս-թուրքական լարված հարաբերություններն այսօր հասել են մի մակարդակի, որ բոլորը սպասում են, թե ով կլինի առաջինը, որ ետ կքաշվի, կզիջի: Ներկա զարգացումների ֆոնին տպավորություն է ստեղծվում, որ գոնե այսօր Ռուսաստանը դեռ նահանջողի դիրքերից չի խոսում:

Ռուսական մամուլում շարունակվում են հրապարակումներն այն մասին, թե տնտեսապես որքան է տուժել և շարունակում տուժել Թուրքիան՝ կապված Ռուսաստանի կողմից ներդրված պատժամիջոցների և ռուս զբոսաշրջիկների հոսքի պակասի հետ: Իհարկե, անհերքելի է, որ հարաբերությունների այսչափ լարված բնույթը բացասաբար է ազդում նաև Ռուսաստանի վրա: Երկու պետություններն էլ շահագրգռված են հարաբերությունները բարելավելու հարցում, սակայն այն, թե ով կնահանջի և ինչի հաշվին, խիստ վճռորոշ նշանակություն կունենա տարածաշրջանում Թուրքիա-Ռուսաստան դերերի հետագա բաշխման վրա:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

Եղանակ
Երևան

Խոնավություն՝ 26%
Քամի՝ 4 կմ/ժ
30 C°
 
19°  30° 
18.06.2019
19°  30° 
19.06.2019
Հարցում

Հավանե՞լ եք «Գահերի խաղ»-ի վերջին սերիան: