ԵՐԵՎԱՆ 16 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Բունդեսթագի բոլոր խմբակցությունները Հայոց ցեղասպանության ճանաչման համատեղ նոր բանաձև են ներկայացրել

commons.wikimedia.org

Գերմանիայի Բունդեսթագի բոլոր խմբակցությունները` իշխող ՔԴՄ/ՔՍՄ և Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները, 90 Դաշինքը և Կանաչները մայիսի 30-ին ներկայացրել են համատեղ բանաձև, որտեղ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Panorama-ն:

«Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների 1919-1916թթ-ի ցեղասպանության հիշատակի և հիշատակման» մասին բանաձևում ամրագրվում է, որ «Գերմանիայի Բունդեսթագը խոնարհվում է Օսմանյան կայսրությունում հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների տեղահանման և կոտորածների զոհերի առաջ»:

Բանաձևում նշվում է, որ 100 տարի առաջ երիտթուրքերի կողմից նախաձեռնվում և համակարգված ձևով իրականացվում է ավելի քան մեկ միլիոն հայերի տեղահանումը և ոչնչացումը:

«Նրանց ճակատագիրը զանգվածային ոչնչացումների, էթնիկ զտումների, տեղահանումների, ինչպես նաև` ցեղասպանության օրինակ է ծառայում, որոնցով 20-րդ դարը նման սարսափելի կերպով երբևէ նկարագրվել է», - ասված է բանաձևում:

Բոլոր խմբակցությունների կողմից առաջադրված այս բանաձևում հաստատվում է նաև, որ «Գերմանական կայսրությունը կրում է մեղսակցություն տեղի ունեցածի համար»:

Հինգշաբթի` հունիսի 2-ին կայանալիք քննարկման ժամանակ, այսպիսով, ներկայացված է լինելու Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ երեք բանաձև: Բացի ներկայացված բանաձևից Բունդեսթագի այսօրվա նիստում ներկայացված են նաև 2 այլ բանաձևեր:

Դրանցից առանցքայինը, որը ներկայացվել էր Կանաչների և մի շարք այլ պատգամավորների կողմից, պարունակում էր առավել կոշտ որակումներ ու գնահատականներ:

Այս բանաձևով նախատեսվում է անհերքելիորեն ընդունել Օսմանյան կայսրությունում 1,5 մլն հայերի սպանության, ինչպես նաև հայ ազգաբնակչության բռնի տեղահանման փաստերը և ճանաչել երիտթուրքերի կողմից «հայ ազգաբնակչության համակարգված կերպով ծրագրավորված և կազմակերպված բնաջնջումը որպես Ցեղասպանություն»: Բանաձևում նաև ընդգծվում է, որ ճանաչումը կատարվում է ՄԱԿ 1948թ-ին ընդունված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և դրա համար պատժի վերաբերյալ կոնվենցիայի դրույթներին համաձայն:

«Գերմանիայի Բունդեսթագը ներողություն է հայցում հայուհիներից և հայերից` Գերմանական կայսրության կողմից Ցեղասպանությանն օժանդակելու համար», - ասված է բանաձևում:

Երևանի ժամանակով 13:00-ից Բունդեսթագում սկսվելու են քննարկումները և քվեարկությունը, ինչի արդյունքում պարզ կլինի, թե որ տարբերակն է ընդունվելու:

 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 25%
    Քամի՝ 0,51 կմ/ժ
    16 C°
     
    20°  10° 
    30.03.2024
    20°  10° 
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: