ԵՐԵՎԱՆ 13 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Վարչապետն այցելել է Արարատի ոսկու կորզման գործարան

gov.am

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարան, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: Ձեռնարկությունը ռուսաստանյան մասնավոր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի հիմնական ակտիվն է Հայաստանում, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատի ոսկու կորզման գործարանը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը:
Կառավարության ղեկավարը «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյի ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում, ծանոթացել արտադրական հզորություններին և «Ալբիոն» նոր տեխնոլոգիական հոսքագծի աշխատանքներին: Այն շահագործման է հանձնվել 2014 թ. և ապահովում է ոսկու կորզման ամենաբարձր մակարդակը՝ պահպանելով բնապահպանական չափանիշները: Վարչապետին ներկայացվել է, որ «Ալբիոն» տեխնոլոգիան հնարավորություն է տալիս հեշտ և արդյունավետ վերամշակել սուլֆիդային հանքաքարը՝ մետաղի առավելագույն կորզումով, կիրառվել է Ավստրալիայում՝ ցինկի և պղնձի հանքերում, Դոմինիկյան Հանրապետությունում, ինչպես նաև Ռումինիայում՝ ոսկու վերամշակման նպատակով: «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահը նշել է, որ ոսկու կորզման նպատակով այս տեխնոլոգիայի կիրառումը Հայաստանում առաջին փորձն է աշխարհում: Գործարանի արդիականացման արդյունքում աշխատատեղերի թիվն ավելացել է 130-ով. ներկայում ընկերությունում աշխատում է 1038 մարդ, որից 421-ը՝ գործարանում, 617-ը՝ Սոթքի հանքավայրում: 
Լրագրողների հետ ճեպազրույցում Հովիկ Աբրահամյանը կարևորել է ընկերության գործունեությունը և ծրագրերը՝ նշելով, որ ձեռնարկությունը խոշոր ներդրումներ է կատարում Հայաստանի Հանրապետությունում: Կառավարության ղեկավարի խոսքով՝ միջազգային շուկայում մետաղների գների անկումը խաթարում է հանքարդյունաբերության ոլորտի ձեռնարկությունների բնականոն աշխատանքը, բայց Արարատի ոսկու կորզման գործարանը գտնվում է լավ վիճակում, արտադրական հզորությունները բարձր են, և ողջունելի է աշխարհում ոսկու կորզման տեխնոլոգիայի կիրառումը Հայաստանում: Նշելով, որ 2015 թ. և 2016 թ. առաջին եռամսյակում հանքարդյունաբերության ոլորտում ծավալների աննախադեպ աճ է արձանագրվել, ինչը նպաստում է նաև տնտեսության ակտիվությանը՝ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ոլորտի զարգացումը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և գործադիրն անհրաժեշտության դեպքում կաջակցի, որպեսզի գործարանները շարունակեն բնականոն հունով աշխատել: 
 

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 51%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    13 C°
     
    28°  15° 
    25.04.2024
    29°  17° 
    26.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: