ԵՐԵՎԱՆ 4 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայտնի է ԵՊՀ տարբեր մասնագիտությունների համար հատկացված վճարովի և անվճար տեղերի քանակը

2016-ի հունիսի 1-ի՝ բուհ դիմումների ընդունման վերջին օրվա դրությամբ, Երևանի պետական համալսարան դիմորդների թիվը կազմել է 3.193, հայտնում է PanArmenian-ը: 2016/2017 ուսումնական տարվա համար հատկացված անվճար տեղերի քանակը կազմում է 363, իսկ վճարովի տեղերի քանակը՝ 3.046:

ԵՊՀ-ում մաթեմատիկա ուսումնասիրելու համար հատկացվել է անվճար 18, վճարովի 50 տեղ, իսկ դիմել է 104 հոգի: Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա ֆակուլտետի համար հատկացվել է 32 անվճար տեղ և 160 վճարովի, իսկ դիմել է 256 մարդ:

Ֆիզիկա ուսումնասիրելու հնարավորություն տվող ֆակուլտետը հատկացրել է 27 անվճար և 50 վճարովի տեղ, դիմորդների թիվը՝ 51:  Քիմիան ուսումնասիրել ցանկացողների համար հատկացվել է 7 անվճար և 26 վճարովի տեղ, դիմել է ընդամենը 11 հոգի:

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համար դիմել է 82 մարդ, հատկացվել է 140 վճարովի տեղ, իսկ անվճար սովորելուհնարավորություն չի տրվում: Անվճար կրթություն ստանալու հնարավորություն չկա նաևիրավագիտությանմասնագիտությամբ, դիմել է 242 հոգի, վճարովի տեղերը՝ 242:

Տեղեկատվական անվտանգությանֆակուլտետը կարող է ընդունել 12 անվճար տեղով և 35 վճարովի տեղով, դիմել է 84 դիմորդ:

Աշխարհագրության ֆակուլտետը հատկացրել է 6 անվճար, 60 վճարովի տեղ, դիմել է 26 մարդ: Երկրաբանություն ֆակուլտետի համար հատկացվել է 6 անվճար, 45 վճարովի տեղ, դիմորդների թիվը՝ 9:

Պատմություն սովորելու ցանկություն է հայտնել 69 մարդ, անվճար տեղերի քանակը՝ 8, վճարովի՝ 75: Արվեստաբանության համար 3 անվճար տեղ կա, 40՝ վճարովի, դիմել է ընդամենը 9 մարդ:

Տնտեսագիտություն ուսումնասիրելու համար 106 հոգի է դիմել, 3 անվճար տեղ կա, 120՝ վճարովի:

Կառավարում ֆակուլտետի համար հատկացվել է 2 անվճար տեղ, 65 վճարովի, դիմել է 94:

Ֆինանսներ ուսումնասիրել է ցանկանում 64 հոգի, հատկացվել է 2 անվճար, 65 անվճար տեղ:

Լրագրությանհամար անվճար 5 տեղ է հատկացվել, վճարովի՝ 60, դիմել է 86 հոգի:

Հոգեբանություն ուսումնասիրելու համար հատկացվել է 5 անվճար տեղ, 65 վճարովի, իսկ դիմել է 33 հոգի: Փոլիսոփայության ֆակուլտետը հատկացնում է 5 անվճար, 40 վճարովի տեղ, դիմել է 30 հոգի: Սոցիալոգիա անվճար հիմունքով կուսումնասիրի 5 ուսանող, վճարովի 50 տեղ է հատկացվել, դիմել է 23:

Անգլերեն լեզու և գրականություն ուսումնասիրել ցանկացողների համար հատկացվել է 6 անվճար, 135 վճարովի տեղ, դիմել է 113 հոգի:

Արաբագիտություն ֆակուլտետը հատկացնում է 5 անվճար տեղ, 40 վճարովի, դիմել է 34 հոգի, իրանագիտության համար հատկացվել է 5 անվճար տեղ, 40 վճարովի, դիմել է 26 հոգի:

Կովկասագետ դառնալու համար հատկացվել է 4 անվճար, 60 վճարովի տեղ, դիմել է 59 մարդ:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 56%
    Քամի՝ 2,06 կմ/ժ
    4 C°
     
    21°  10° 
    30.03.2024
    19°   
    31.03.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: