ԵՐԵՎԱՆ 27 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

ՀԱՊԿ-ն աշխատում է միասնական խաղաղապահ զորակազմի ստեղծման ուղղությամբ

vpoanalytics.com

ՀԱՊԿ-ն աշխատում է կազմակերպության միասնական խաղաղապահ զորակազմի ստեղծման ուղղությամբ: Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը:

«Այժմ մենք աշխատում ենք, ՄԱԿ խաղաղության աջակցման դեպարտամենտի առաջարկով, բոլոր մեր պետությունների հետ միասնական խաղաղապահ ոստիկանական զորակազմի ստեղծման ուղղությամբ: Նախատեսվում է, որ այն մասնակցելու է հենց ՄԱԿ առաքելություրններին ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս», - նշել է Սեմերիկովը` ՄԱԿ անդամ երկրների ոստիկանապետերի առաջին գագաթնաժողովի ավարտին:

Այս պահի դրությամբ, ըստ ՀԱՊԿ ներկայացուցչի, կազմակերպության խաղաղապահ ուժերը բաղկացած են 3.5 հազար հոգուց, այդ թվում` ոստիկանության 800 աշխատակցից: ՀԱՊԿ նոր ստորաբաժանման կազմավորումը Սեմերիկովը քննարկել է Նյու Յորքում` ՄԱԿ գլխավոր քարտուղարի խաղաղության աջակցման գործողություննեի գծով տեղակալ Էրվե Լադսուսի հետ:

«Մենք վստահ ենք, որ մեր խաղաղապահ ուժերը պատրաստ են գործել ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում խաղաղապահ առաքելությունների իրականացման ուղղությամբ, և ամենագլխավորը` գործել ՄԱԿ մանդատով` ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս»,-ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալը:


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 16%
    Քամի՝ 1,03 կմ/ժ
    27 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: