Բունդեսթագի՝ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը նոր խթան Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում
Հունիսի 6-ին Գերմանիայի Բունդեսթագը գրեթե միաձայն (1 դեմ, 1 ձեռնպահ) ընդունեց «1915 և 1916թթ. հայերի և այլ քրիստոնյա փոքրամասնությունների դեմ իրագործված ցեղասպանության ոգեկոչումն ու հիշատակը» բանաձևը, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար պայքարողների մոտ: Փորձենք հասկանալ այդ ոգևորության պատճառերը:
Բնական է՝ Հայոց ցեղասպանությանը հաջորդած այս 101 տարիների ընթացքում սա առաջին դեպքը չէր, որ որևէ երկրի բարձրագույն օրենսդիր մարմին ընդունում է Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձև: Սակայն Գերմանիան առանձնահատուկ է նրանով, որ, ինչպես և բանաձևում ասվում է, «չնայած հայերի կազմակերպված տեղահանումների և բնաջնջման մասին նաև գերմանացի դիվանագետների և միսիոներների կողմից հաղորդված միանշանակ տեղեկություններին, անգամ փորձ չարվեց կասեցնել մարդկության դեմ իրագործվող այդ հանցագործությունը»: Գերմանիան ընդունում է իր հանցակից լինելը հայերի կոտորածերի հարցում: Բացի այդ՝ Գերմանիան ունի մեծաքանակ թուրքական համայնք ու բազմավեկտոր կապեր Թուրքիայի հետ և, չնայած այդ ամենին, ընդունեց Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող բանաձևը, ինչը ողջունելի է և կարող է լավ օրինակ ծառայել Ցեղասպանությունը չճանաչած պետությունների համար:
Հունիսի 2-ին Գերմանիայի Բունդեսթագում Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի քննարկման նիստը բացեց Բունդեսթագի նախագահ պրոֆեսոր Նորբերտ Լամմերթը՝ նշելով, որ Բունդեսթագը դատարան չէ, ու չեն պատրաստվում ոչ մեկին դատել, պարզապես խոսում են պատմական արդարության մասին:
Իհարկե, Բունդեսթագի ընդունած բանաձևը պատմական արդարության վերականգնմանն ուղղված կարևորագույն քայլ էր, սակայն շատ կարևոր է նաև հասկանալ, թե ինչ իրավական կշիռ ունի ընդունված փաստաթուղթը:
Իրավական տեսանկյունից Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված փաստաթուղթը Գերմանիայի ներքին օրենսդրության բաղկացուցիչ մասն է միայն, ուստի և չունի ու չի կարող ունենալ իրավական պարտադիր հետևանքներ Թուրքիայի համար: Սակայն փաստաթուղթը չափազանց կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման տեսանկյունից, քանի որ դրանով Հայոց ցեղասպանությունը ճանաչած ու դատապարտած պետությունների թիվը համալրվեց ևս մեկով՝ Գերմանիայով:
Նշենք նաև, որ փաստաթուղթը, որ ընդունվել է Գերմանիայի բարձրագույն օրենսդիր մարմնի կողմից, պարունակում է նաև մի շարք հանձնարարականներ, որոնք պարտադիր են կատարման համար Գերմանիայում: Դրանցից հատկանշական է հատկապես այն, որ բանաձևը պարտավորություն է դնում Գերմանիայի դպրոցական, համալսարանական և քաղաքացիական կրթության առջև` ուսումնական ծրագրերում և նյութերում ընդգրկել հայերի տեղահանման և բնաջնջման պատմությունը՝ որպես 20-րդ դարի էթնիկ բախումների պատմության մաս` ավանդելով այն գալիք սերունդներին: Բունդեսթագը միաժամանակ Գերմանիայի կառավարությանը կոչ է անում խրախուսել Թուրքիային 1915-1916 թվականների իրադարձություններին առերեսվելու հարցում՝ որպես հիմք հայ-թուրքական հաշտության համար։
Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը կարևորագույն քայլ է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ողջ գործընթացում և իրավական առումով լավ հիմք՝ հետագայում միջազգային ատյաններ դիմելու համար: Բացի այդ, այն լավ հիմք է նաև Գերմանիայում Ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի առաջքաշման համար:
այլ նյութեր այս թեմայով
- Միսիսիպին՝ ԱՄՆ 50-րդ նահանգը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Միսիսիպին դարձավ ԱՄՆ վերջին՝ 50-րդ նահանգը, որը ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը: Ապրի ՀՅԴ-ն:
- Ավստրալացի պատգամավոր Քրիսթի ՄքԲեյնը միացել է Ցեղասպանության ճանաչման պահանջին «Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն...
- Լիոնում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են անցկացվել Լիոնի կենտրոնում՝ Անտոնեն Պոնսե հրապարակում տեղադրված հայերի ցեղասպանության և մարդկության դեմ կատարված հանցագործություններին...
- Քվեբեկի ԱԺ-ն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը հիշատակող բանաձև Առանց վերապահումների սատարում է Կանադայի կառավարության որոշումը՝ Թուրքիային ռազմական արտադրանքի վաճառքի չեղարկման...
- «Հիշատակի եռերգություն»՝ ի նշանավորումն Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի Եռերգությունը կեզրափակվի ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, կհնչի Տիգրան Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ը:
-
16:17
ՀԱՐԳԵԼԻ՛ ԸՆԹԵՐՑՈՂ
-
16:16
Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով
-
16:11
Հոկտեմբերի 7-ին ԱՊՀ-ի ոչ պաշտոնական գագաթնաժողով նախատեսված չէ. Պեսկով
-
16:10
Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմում կան տուժածներ․ ՀՀ ՊՆ
-
16:00
ԼՂ-ից բռնի տեղահանված առանց ուղեկցողի մնացած 20 երեխա և 216 տարեց գտնվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հոգածության ներքո
-
15:30
Իրանը կողմ է տարածաշրջանի համար շահավետ տրանսպորտային հաղորդակցությունների զարգացմանը, սակայն ոչ՝ միջազգային սահմանների փոփոխությանը
-
15:10
Պետք է միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից սպառնալիքները կասեցնելու համար. իսպանացի պատգամավորը Գորիսում է
-
14:54
Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ
-
14:46
Մեր երկրները միևնույն մարտահրավերներն ունեն. կիպրոսցի խորհրդարանականը՝ Ալեն Սիմոնյանին
-
12:00
Ֆրանսիայի ԱԳ նախարարը կայցելի Հայաստան
-
11:30
Սամվել Շահրամանյանն ու մի խումբ պատասխանատուներ կմնան ԼՂ-ում՝ մինչև որոնողափրկարարական աշխատանքների ավարտը
-
11:03
ՄԱԿ-ի առաքելությունը շատ, շատ, շատ օգտակար է Արցախի անապատում. Ժան-Քրիստոֆ Բյուսոն
-
10:43
Ադրբեջանի փոխվարչապետն այսօր կմեկնի Ստեփանակերտ
-
10:07
Սենատոր Գարի Փիթերսը ներկայացրել է օրինագիծ, որն արգելում է ԱՄՆ օգնությունն Ադրբեջանին
-
09:38
Խումբն Արցախում կմնա` մինչև զոհվածների աճյունների ու անհետ կորածների որոնողափրկարարական աշխատանքների ավարտը. Թադևոսյան
-
20:26
Ժամը 18։00-ի դրությամբ ԼՂ-ից բռնի տեղահանված 100․480 անձ արդեն Հայաստանում է
-
19:54
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել
-
15:25
Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ
-
13:16
Միացյալ Թագավորությունը 1 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին
-
12:25
Հայաստան է ժամանել բռնի տեղահանված 100 հազար 417 արցախցի
օրվա
շաբաթվա
ամսվա
Խոնավություն՝ %
Քամի՝ կմ/ժ