ԵՐԵՎԱՆ 26 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Գազի սակագնի նվազումն առայժմ կունենա ֆոնային հետևանքներ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից նախորդ ամսվա վերջում ի վերջո գազի սակագնի նվազեցումը հաստատվեց: Գազն այսուհետ սպառողների համար կլինի 9.3 դրամով էժան: 

Սակագնի նվազման ակտին հաջորդած քննարկումները, որքան էլ տարօրինակ է, վերաբերում էին ոչ այնքան փաստին, որ այսուհետ գազի դիմաց վճարելու ենք ավելի քիչ, այլ նրան, որ գազի դիմաց վճարվող գումարը սպասվածից քիչ էր նվազեցվել:  Խնդիրն իրականում սպասումների մեջ է. հասարակությունը գազի գնի ավելի մեծ անկման էր սպասում և այս փաստը որոշակիորեն կդանդաղեցնի դրական արդյունքները:

Այնուամենայնիվ, գազի սակագինն անկում է գրանցել և դա այսպես թե այնպես կազդի մեր տնտեսության վրա:  Եթե սկսենք ապրանքների գների վրա սպասվող ազդեցությունից, ապա հարկավոր է տարանջատել գազի սպառման մեծ ծավալներ պահանջող արտադրություններն ու քիչ գազ սպառող արտադրությունները: Բնական է, որ առաջին խումբ ապրանքների վրա այդ ազդեցությունը կնկատվի: Երկրորդ խումբ ապրանքների դեպքում սա կունենա աննշան ազդեցություն, որը, հնարավոր է, չարտահայտվի ապրանքի գնի նվազմամբ՝ հաշվի առնելով այլ ծախսերի օպտիմալացման հավանականությունը: Ապրանքների հետ կապված, պետք է նշել, որ Հայաստանի տնտեսությունը սակագնի նվազեցումից օգտվելու քիչ հնարավորություն ունի՝ հաշվի առնելով, որ սպառողական ապրանքների մեծ մասով ներկրող երկիր ենք:

Այլ է խնդիրն արտահանվող ապրանքների պարագայում, որի ինքնարժեքում, հնարավորություն ունենալով կատարել փոփոխություն դեպի նվազեցում, կկարողանանք մրցակցային առավելություններ ունենալ:  Պետք է նշել, սակայն, որ այստեղ ևս բախվում ենք  գազի մեծ ծախս պահանջող  արտադրությունների և գազի ծախսի հետ քիչ առնչություն ունեցող արտադրությունների տարանջատման անհրաժեշտությանը:

Եթե փորձենք դիտարկել հասարակության շրջանում գազի սակագնի բեռի թեթևացման հետևանքները, ապա դրանք առավել կարտահայտվեն այն սեզոններին, երբ գազի սպառումն առավելագույնն է:

Որպես ամփոփիչ գնահատական ներկայացնենք երկու հիմնական մոտեցում. գազի սակագնի նվազեցման  իրական հետևանքներին պետք է սպասել մի քանի ամիս անց՝ մինչև բիզնեսվարող սուբյեկտների կողմից ամբողջովին մարսվեն նոր ծախսային հաշվարկներն ու տրվեն համապատասխան գնահատականներ: Իսկ մինչ այդ՝ առաջիկայում գազի սակագնի նվազեցման արդյունքները կլինեն ֆոնային. գնագոյացման հոգեբանական ասպեկտը ենթադրում է մեծ զգայունություն ցանկացած փոփոխության մասին անգամ շշուկի պարագայում: Իսկ երբ շշուկն արդեն իսկ հաստատված փաստ է, հետագա ավելի քիչ ծախսերի սպասումները մրցակցային առավելություն ստանալու համար տեղական արտադրողին կդրդեն գների թեկուզ փոքր նվազման քայլին:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Ամպամած
    Խոնավություն՝ 18%
    Քամի՝ 1,54 կմ/ժ
    26 C°
     
    27°  16° 
    19.04.2024
    27°  16° 
    20.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: