ԵՐԵՎԱՆ 0 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Սայաթ Թէքիր. Թուրքական հասարակության մի մասը կարծում է, որ Գերմանիան հակաիսլամական քայլ կատարեց (ԲԱՑԱՌԻԿ)

agos.com.tr

Հունիսի 2-ին Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը բավականին լուրջ արձագանք ստացավ ինչպես միջազգային մամուլում, այնպես էլ թուրքական իշխանությունների կողմից: Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևի հետ կապված Թուրքիայում առաջացած հանրային տրամադրությունների վերաբերյալ «Արմեդիա» ՏՎԳ-ն զրուցել է Ստամբուլի «Նոր Զարթոնք» հայկական հասարակական կազմակերպության պաշտոնական խոսնակ Սայաթ Թէքիրի հետ:


«Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո Թուրքիայի իշխանությունները ողջ ուժով գործի դրեցին իրենց քարոզչամեքենան: Մեդիան գրում էր, որ «խաչակիրները» միավորվել են և հակաիսլամական քայլեր են կատարում: Թուրքիայի հասարակության մի մասն էլ է այսպես մտածում: Հասարակության այս հատվածի կարծիքով Գերմանիան, որը ցեղասպանություն է իրականացրել հրեաների դեմ (Հոլոքոստ), որպեսզի միակ ցեղասպանություն իրականացրած երկիրը չլինի, հիմա մեզ է մեղադրում: Իսկ այն մասին, որ Գերմանիան նույնպես իր մասնակցությունն է ունեցել Հայոց ցեղասպանության մեջ, թե´ մեդիայով, թե´ Թուրքիայի հասարակության այդ հատվածի կողմից ընդհանրապես չի խոսվում», - նշեց Սայաթ Թէքիրը՝ հավելելով, որ Թուրքիայի մեջ կա նաև հատված, որն ընդունում է Ցեղասպանությունը, և այս բանաձևը նրանց համար կարևոր քայլ էր:

«Նրանք, սակայն, ցանկանում են, որ այս հարցի բարձրաձայնումը չսահմանափակվի Գերմանիայի խորհրդարանով, այլ այն մտցվի Թուրքիայի խորհրդարան և ի վերջո լուծում ստանա», - հավելեց Թէքիրը:

Ինչ վերաբերում է Թուրքիայի իշխանությունների, հատկապես՝ Էրդողանի հռետորաբանությանը, երբ նա կրկին հիշեցրեց Թուրքիայում ապրող  100.000 հայերի մասին, Թէքիրը նշեց, որ այդ հռետորաբանության մեջ լուրջ փոփոխություն տեղի չի ունեցել. «Կարծեմ արդեն 4-րդ անգամն է, որ Էրդողանը նշում է այս մասին: Հայերի նկատմամբ մթնոլորտի փոփոխություն էլ չկա: Վախի մթնոլորտ միշտ էլ կար՝ հատկապես վերջին 6-8 ամիսների ընթացքում, երբ քրդերի ջարդեր են ընթանում»: Նրա խոսքով՝ խնդիրը մի փոքր այլ է Թուրքիայի քաղաքացի չհանդիսացով 20.000 հայերի համար, ովքեր վախի մթնոլորտում են ապրում, սակայն Թուրքիայի իշխանությունների համար նրանց առկայությունը երկրում միջոց է ցույց տալու, թե որքան բարի են, որ հայերն ապրում և աշխատում են իրենց երկրում:

Անդրադառնալով Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների հետագա զարգացմանը՝ Թէքիրը նշեց, որ բոլորն էլ գիտեն, որ Թուրքիայի և Գերմանիայի միջև բավականին լավ հարաբերություններ են՝ հատկապես զարգացած է առևտուրը և նրանք միմյանց համար կարևոր նշանակություն ունեցող երկրներ են:

«Այս օրերին Թուրքիայի լրատվադաշտում Գերմանիային քննադատող գրեթե որևէ բան չկա, Էրդողանը խոսում է երեխա չունեցող կանանց մասին՝ անվանելով նրանց կես կին: Այսպես փոձում են ավելի շատ ուշադրությունը շեղել Գերմանիայի հետ կապված խնդիրներից: Թուրքիան այժմ տնտեսական խնդիրներ ունի, և երկրի իշխանությունները չեն ցանկանում, որպեսզի Գերմանիայի հետ հարաբերությունները վատանան, որպեսզի նվազի երկու երկրների միջև առևտուրը: Այս առումով Թուրքիան որևէ լուրջ քայլի չի դիմի: Եթե ինչ-որ բան էլ արվի, օրինակ, ինչ-որ պայմանագրի չստորագրում, ապա սա միայն կարվի նրա համար, որ ցույց տան, թե այս կերպ իրենք պատասխանում են Գերմանիային: Տեսանք, որ դեսպանին հետ կանչեցին, բայց մի քանի օր անց նրան նորից հետ կուղարկեն, որի մասին, սակայն, շատ չի բարձրաձայնվի: Դժբախտաբար, Թուրքիայի ներկայիս իշխանությունները նման մանիպուլիացիաների են դիմում, ինչի հետևանքով հասարակության մեծ մասը տեղյակ չէ երկրում տիրող իրականության մասին», - իր խոսքն ամփոփեց Թէքիրը:

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան

    Խոնավություն՝ %
    Քամի՝ կմ/ժ
    0 C°
     
       
    24.11.2024
       
    25.11.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: