ԵՐԵՎԱՆ 19 C°
ՀՀ ԿԲ -
  • USD - 396.02 դրամ +0,02 EUR - 431.27 դրամ +0,27 RUB - 5.71 դրամ +0,71 GBP - 490.04 դրամ +0,04
  • ՈՍԿԻ - - դրամ ԱՐԾԱԹ - - դրամ ՊԼԱՏԻՆ - - դրամ

Հայկական քարտերը ռուսական ֆինանսական տիրույթում

www.araratbank.am

Հայկական ArCa քարտերը ձգտում են ներթափանցել ռուսական շուկա: Օրերս հայկական «Արմենիան Քարդ» ընկերությունը, որը հանդիսանում է «ArCa» քարտերի թողարկողը, ռուսական «Միր» քարտերի օպերատորի՝ «Վճարային քարտերի ազգային համակարգ»-ի հետ համագործակցության հուշագիր կնքեց:

Հուշագիրը ենթադրում է  «Միր» և «ArCa» վճարային քարտերի փոխադարձ սպասարկում, ինչի համար առաջիկայում կստեղծվի համատեղ աշխատանքային խումբ:

Պետք է նշել, որ համագործակցության հուշագիրը դեռևս շատ նախնական քայլ է երկու երկրների ազգային վճարային համակարգերի միջև փոխգործակցության հաստատման առումով: Ինչպես ավելի վաղ Banks.am –ի հետ զրույցում հայտնել էր «Արմենիան Քարդ» ընկերության տնօրեն Իշխան Մխիթարյանը, դեռևս կնքվել է Մտադրությունների հուշագիրը: Սրանով կարելի է եզրակացնել , որ համագործակցության դետալներն առայժմ պարզ չեն, կամ ենթակա չեն մասսայականացման, սակայն՝ ինչ ասել է երկու վճարային համակարգերի համագործակցություն՝ քարտերի փոխադարձ սպասարման առումով մոտավորապես կարելի է ենթադրել:

Սկսենք նման համագործակցության լոկալ բնույթից: «ArCa» քարտն առայժմ միայն Հայաստանի տարածքում և հայկական դրամով սպասարկվող քարտ է, որն առաջարկում է հետևյալ ծառայությունները՝

  •  կանխիկի տրամադրում,
  •  առևտրի/սպասարկման կետերում ձեռք բերված ապրանքների կամ ստացված, ծառայությունների դիմաց վճարումների իրականացում,
  •  կոմունալ ծառայությունների դիմաց վճարումների իրականացում բանկոմատներով,
  •  Էլեկտրոնային վճարումների իրականացում (ներառյալ կոմունալ վճարումները) իրականացում ինտերնտով,
  •  քարտային հաշվի մնացորդի վերաբերյալ տեղեկատվության տրամադրում` զանգահարելով 44 03 80, ինչպես նաև այցելելով www.arca.am Առցանց վճարումներ կայքը,
  •  ինտերնետային առևտուր,
  •  քարտից քարտ գումարների փոխանցում [1]:

Ռուսաստանում սպասարկման մասին խոսելիս, ակնհայտ է դառնում, որ առնվազն այս ծառայություններից կամ դրանց մի մասից համագործակցության հաստատումից հետո, ենթադրվում է, որ քարտապանը կկարողանա օգտվել նաև ՌԴ տարածքում՝ առանց լրացուցիչ փոխանցումներ կատարելու կամ քարտային նոր հաշիվ բացելու անհրաժշետության: Իսկ դա ենթադրում է լրացուցիչ միջնորդավճարներից խուսափում:

Քանի որ խոսքը վերաբերում է «Միր» և «ArCa» քարտերի փոխադարձ սպասարկումների մասին, ապա չի բացառվում, որ ռուսական ու հայկական քարտային հաշիվների համակարգերն ինչ-որ մեխանիզմով կարող են լինել կցված, ինչ էլ, իր հերթին, հայկական քարտապանին, ՌԴ-ում կանխիկացման անհրաժեշտության ժամանակ, կօգնի շրջանցել փոխանակային քաշքշուքներից:

Այս համատեքստում վերոնշյալ առավելությունները ենթադրություններ են, քանի որ, ըստ էության, համագործակցության ձևաչափը դեռ հայտնի չէ և ամեն ինչ կախված է սպասվող գործիքներից: «Արմեդիա» ՏՎԳ կփորձի առաջիկայում պարզել այդ հարցը «Արմենիան Քարդ» ընկերության հետ: Մի փոքր առավել կանխատեսելի են համագործակցության արդյունքները գլոբալ առումով:

Մեկ այլ, առավել ուշագրավ հանգամանք է, որ խոսքը վերաբերում է երկու երկրների միջև կա՛մ վճարային միասնական համակարգի ստեղծմանը, կա՛մ աշխատանքների միասնականացմանը: Մի կողմից, սա ՀՀ-ՌԴ երկկողմ ձևաչափում դրական քայլ կլինի՝ հաշվի առնելով հայազգի արտագնա աշխատողերի մեծ քանակը ՌԴ-ում, մյուս կողմից պետք չէ մոռանալ, որ միասնական վճարային համակարգը ԵԱՏՄ շրջանակում սպասվող հարց է: Հաշվի առնելով փաստը, որ ՌԴ Բելառուսի հետ միասնական վճարային համակարգի ստեղծման շուրջ գործընթացը մեկնարկել է դեռև 2014թ., նույն թվականի նոյեմբեր ամսին արդեն նույն գործընթացի մենարկը տրվել է Ղազախստան - Ռուսաստան - Բելառուս եռակողմ ձևաչափով, ԵԱՏՄ-ում այդ գործընթացից դուրս  էին մնացել փաստացի Հայաստանն ու Ղրղզստանը: Չի բացառվում, որ հայկական ու ռուսական ազգային վճարային համակարգերի միասնական աշխատանքը լինի այս տրամաբանության շարունակությունը, ինչը հնարավորություն կտա գնահատելու՝ որքան ճկուն են ԵԱՏՄ անդամ երկրների վճարային համակարգերը, ինչու չէ, հետագայում ԵԱՏՄ միասնական այդպիսի համակարգ ստեղծելու համար:



[1] Աղբյուրը՝ http://arca.am

այլ նյութեր այս թեմայով


Ամենաընթերցվածը

օրվա

շաբաթվա

ամսվա

    Եղանակ
    Երևան
    Արևոտ
    Խոնավություն՝ 34%
    Քամի՝ 3,09 կմ/ժ
    19 C°
     
    29°  16° 
    26.04.2024
    29°  17° 
    27.04.2024
    Հարցում

    Ի՞նչ եք կարծում՝ մե՞ծ է արդյոք ռազմական գործողություններին Իրանի մասնակցության հավանականությունը: